3

«Հաբլը» լուսանկարել է գալակտիկա, որի կենտրոնը պտտվում է սկավառակին ուղղահայաց

NASA-ն և ESA-ն ներկայացրել են NGC 4698 պարուրաձև գալակտիկայի նոր պատկերը։ Երկրից մոտ 55 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող այս համակարգի կենտրոնական աստղերն ու գազը պտտվում են հիմնական սկավառակի նկատմամբ ուղղահայաց հարթության մեջ։

NGC 4698 պարուրաձև գալակտիկան՝ «Հաբլի» պատկերում
NGC 4698 պարուրաձև գալակտիկան՝ «Հաբլ» տիեզերական աստղադիտակի պատկերում / © ESA/Hubble & NASA, D. Thilker, the MAUVE-HST Team

Սեպտեմբերի 18-ին NASA-ն հրապարակել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակի տվյալներով ստացված պատկերը։ NGC 4698-ը գտնվում է Կույս համաստեղության ուղղությամբ և պատկանում է Կույսի գալակտիկաների կույտին՝ ավելի քան հազար գալակտիկա միավորող համակարգին։

Պատկերում երևում են շագանակագույն փոշային գոտիներ և կապտավուն աստղերի փոքր խմբեր։ Պարուրաձև թևերը հատկապես նկատելի են սկավառակի արտաքին մասում, որտեղ օղակ հիշեցնող կառուցվածք են կազմում։ Դրանք չեն հասնում մինչև պայծառ կենտրոնը այնպես, ինչպես շատ այլ պարուրաձև գալակտիկաներում։

Կենտրոնի սպիտակավուն, ցրված փայլը հիմնականում տալիս են արտաքին սկավառակի կապույտ աստղերից ավելի հին և սառը աստղերը։ Դրանք կազմում են գալակտիկայի կենտրոնական աստղային խտացումը՝ բալջը։ Այն երկարաձգված է հիմնական սկավառակին ուղղահայաց ուղղությամբ, և այդ թույլ ելուստը նկատելի է նաև նոր պատկերում։

Գալակտիկայի անսովոր շարժումը հնարավոր բախման հետք է։ Ըստ ESA-ի՝ արտաքին աղբյուրից ներհոսած գազը կարող էր կենտրոնում այլ հարթությամբ պտտվող գազային ու աստղային սկավառակ ձևավորել։ Գալակտիկայի մի կողմից ձգվող ջրածնի կարճ «պոչն» էլ հնարավոր փոքր միաձուլման օգտին վկայություններից է, սակայն այս բացատրությունը վերջնականապես հաստատված չէ։

Նոր պատկերի տվյալները հավաքվել են Կույսի կույտի գալակտիկաներն ուսումնասիրող դիտարկումների ծրագրի շրջանակում։ Մոտակա այս համակարգերում հնարավոր է տարբերել առանձին աստղակույտեր ու միգամածություններ։ Այդ մանրամասները հետազոտողներին օգնում են հասկանալ, թե կույտի միջավայրն ինչպես է ազդում գալակտիկաների զարգացման և նոր աստղեր ձևավորելու կարողության վրա։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 19, 08:07
Հ. Թումանյան

Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։

Նոյեմբերի 17, 08:05
Հ. Թումանյան

Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։

Նոյեմբերի 17, 14:05
Հ. Թումանյան

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից։ Նա հերքել է պետական երկաթուղու նախագծից անձնական օգուտ ստանալու մեղադրանքը։ Հրաժարականը պետք է հաստատի խորհրդարանը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն