#կենսաբազմազանություն

Հ. Թումանյան
10

Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։

Հ. Թումանյան
2

Մինչև 2100 թվականն ուսումնասիրված 993 տեսակի կակտուսների ավելի քան մեկ քառորդը կարող է կորցնել իր համար կլիմայապես պիտանի տարածքի առնվազն 80 տոկոսը։ Նոր գնահատականը զգալիորեն ավելի մտահոգիչ է, քանի որ հետազոտողները միջին ջերմաստիճանից ու տեղումներից բացի հաշվի են առել նաև ուժեղ երաշտները։

Հ. Թումանյան
5

Երևանում ավարտված COP17 համաժողովում երկրներն ընդունել են «Երևանյան ուղին»՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման նպատակների իրականացումն արագացնելու համար։ Ֆինանսավորման մի շարք հարցեր, այդ թվում՝ Կալի հիմնադրամի կառուցվածքը, մնացել են չլուծված։

Հ. Թումանյան
6

Գիտնականները պահպանված սնկային նմուշը կապել են Ganoderma lucidum-ի՝ 1781 թվականից եկող անվանման հետ՝ ստեղծելով տեսակի նույնականացման հուսալի հենակետ։ Այն կօգնի տարբերակել այս սունկը արևելաասիական ռեյշիից, որի հետ այն հաճախ շփոթում են։

Հ. Թումանյան
2

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) առաջին գլոբալ գնահատմամբ՝ մակերեսային տաք ջրերի մարջանային խութերի էկոհամակարգերի 96%-ին մինչև 2075 թվականը փլուզման ծայրահեղ վտանգ է սպառնում։ Այս դասակարգումը չի նշանակում, որ այդ խութերն արդեն վերացել են։

Հ. Թումանյան
3

Մարդիկ սննդի, ձկնաբուծության, սիրողական ձկնորսության և ակվարիումների համար օգտագործում են ուսումնասիրված քաղցրահամ ձկների տեսակների 26%-ը։ Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես ձկնաբուծությունն ու սիրողական ձկնորսությունը կենտրոնանում են հազվագյուտ մարմնակազմությամբ տեսակների վրա, որոնց հնարավոր կորուստը կարող է անհամաչափորեն աղքատացնել ձկների ձևաբանական բազմազանությունը։

Հ. Թումանյան
7

Արևմտյան Ավստրալիայի չորային տարածքները ձմեռային առատ անձրևներից հետո ծածկվել են վայրի ծաղիկներով։ Landsat 8 արբանյակի պատկերներում երևում է, թե մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվել շրջանի բուսածածկը։

Հ. Թումանյան
10

Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։

Հ. Թումանյան
12

Բոլիվիայի Յունգասի լեռնային անտառներում բնակվող փոքրիկ կատվին ճանաչել են որպես առանձին տեսակ՝ Leopardus tilcayo։ Գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ արտաքին նմանությունը երկար ժամանակ քողարկել է հարավամերիկյան այս կատվազգիների իրական բազմազանությունը։