Արդյո՞ք աշնանը Covid-19-առավել բարդ ընթացք կունենա, կա՞ն մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, բայց օրգանիզմն ինչ-որ պատճառով հակամարմիններ չի արտադրել: Այս և բազմաթիվ այլ հարցերի անդրադարձել է գիտնական-բժիշկ Արեգ Թոթոլյանը:
Փորձերը ցույց են տվել, որ կատուները կարող են SARS-CoV-2-ը փոխանցել միմյանց, ինչը նաև ընտանի կենդանիների միջոցով մարդկանց շրջանում վիրուսի տարածման հնարավոր աղբյուր կարող է հանդիսանալ:
Քաղաքում բացված խաղատունը դարձել էր ինքնասպանությունների ու հաշվեհարդարների պատճառ. հաղորդվում է, խաղատան սեփականատերը կապ ունի կուլիկամցի 27-ամյա երիտասարդի սպանության հետ, ինչի համար նրանից վրեժ են լուծել՝ այրելով հյուրանոցն ու տները: Բախումները դեռ շարունակվում են:
Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերության և հայկական ADKARS ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» հիմնելու մասին. որքանո՞վ է այն իրատեսական և ի՞նչ խնդրահարույց հարցեր է առաջացնում այն:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 40185-ի: Նախորդ օրը վիրուսից մահացել է 8 մարդ, առողջացել են 387-ը: Փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ:
Վերջին 24 ժամում Հանրապետությունում կորոնավիրուսից մահացության 5 դեպք է գրանցվել, առողջացել են 452-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 6972:
Տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց: Ուղևորներին պտտել են Թայվանի արևելյան ծովափով, հարևան երկրների տարածքով ու հետ վերադարձրել դեպի նույն օդանավակայան:
Աստղագիտության ոլորտի արդիական թեմաների շուրջ զրուցել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանի հետ:
Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորների թիվն անցել է 2700-ից: Իշխանությունները տեղի ունեցածը համեմատել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբահարումների հետ:
Ռուսաստանցի գիտնականները պարզել են, որ շփման շրջանակն ազդում է ուսանողների ակադեմիական արդյունքների վրա: Նրանք գնահատել են, թե ինչպես է ուսման մեջ ընկերների և աջակիցների ընտրությունը փոխում առաջադիմությունն ու վարքը:
Ճապոնացի աստղաֆիզիկոսները ցույց են տվել, որ գերզանգվածեղ սև խոռոչների շրջակայքում առկա մատերիայի ակրեցիոն սկավառակում կարող են ծնվել և մահանալ արտասովոր և խոշոր մոլորակներ՝ «բլանետներ»:
Չինաստանի և այլ երկրների մասնագետները վերջապես մտադիր են հաստատել, թե ով է մեղավոր Covid-19-ը մարդուն փոխանցելու մեջ և թե որտեղ են տեղի ունեցել վարակման առաջին դեպքերը:
Մեկնաբանություններ