Նախատեսվում է երկրի տարածքը բաժանել սպիտակ, դեղին և կարմիր գոտիների. սպիտակ կհայտարարվեն այն տարածքները, որտեղ երկու շաբաթվա ընթացքում վարակվածության ու մահացության նոր դեպքեր չեն գրանցվի: Այնտեղ սահմանափակումները կհանվեն:
Հայաստանում Covid-19-ով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի: Նախորդ օրվա ընթացքում մահացության նոր դեպք չի գրանցվել, առողջացել են 30-ը: Փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ:
Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի առողջական վիճակը վատթարացել է շատ ծխելու, ճարպակալելու և գերհոգնածության պատճառով: Մահվան մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 1677-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացության մեկ նոր դեպք է գրանցվել, առողջացել են 75-ը: Փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:
Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 42 նոր դեպք: Մահացության 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 44-ը: Նորածինը և նրա մայրիկն իրենց լավ են զգում. երեխան այսօր կթեստավորվի:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1067-ի: Առաջին անգամ առողջացածների թիվը (54) գրեթե կրկնակի գերազանցել է վարակվածության նոր դեպքերի թվին:
Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են: ՏԻՄ և ՃՈ վարչական ակտերի վրա կալանք չի դրվելու մինչև մայիսի 14-ը:
Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 1013: Մահացության նոր դեպք չի գրանցվել, 1 օրում առողջացել է 24 մարդ:
Մեկնաբանություններ