#Ջեյմս Ուեբ

Հ. Թումանյան
31

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Հ. Թումանյան
20

«Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի տվյալներով աստղագետները պարզել են Կասիոպեա A գերնոր աստղի մնացորդի առանձին փոշային կուտակումների բաղադրությունը։ Արդյունքները նոր հիմք են տալիս այն վարկածին, որ պայթյունից առաջ աստղի ներսում ածխածնի և թթվածնի այրման շերտերը միաձուլվել են։

Հ. Թումանյան
6

Անդրոմեդայի գալակտիկայում հսկա աստղի ու ավելի փոքր ուղեկցի դիտարկումները թույլ են տվել վերականգնել նրանց միաձուլման ընթացքը՝ աստիճանական պայծառացումից մինչև բռնկումը։ Վիրաջ Կարամբելկարի ղեկավարած միջազգային խմբի հետազոտությունը նոյեմբերի 18-ին հրապարակվել է Nature ամսագրում։

Հ. Թումանյան
2

«Ջեյմս Ուեբ» և Gemini North աստղադիտակների տվյալներում աստղագետները գտել են երկու լուսարձակող աղբյուր, որոնք տեսնում ենք Մեծ պայթյունից մոտ 900 միլիոն տարի անց եղած վիճակում։ Դրանց սպեկտրները հուշում են, որ գործ ունենք երկու գերզանգվածային սև խոռոչի հետ, թեև մեկ քվազարի կրկնապատկված պատկերի վարկածը դեռ լիովին չի բացառվել։

Հ. Թումանյան
3

Աստղի լույսը հեռացնելու նոր մեթոդով աստղագետներն առաջին անգամ ստացել են 51 Էրիդանի b հսկա էկզոմոլորակի պատկերը 4,3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի նույն տվյալների նախորդ մշակման ժամանակ մոլորակի ազդանշանը չէր երևացել։

Հ. Թումանյան
2

Աստղագետները «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի տվյալներով վերականգնել են WASP-17 b գազային հսկայի մթնոլորտի եզրի անհամաչափ ձևը։ Մոլորակի «երեկոյան» եզրն ավելի տաք ու ընդարձակ է, քան «առավոտյան» եզրը։