#հնագիտություն

Հ. Թումանյան
2

Պերուի և Արգենտինայի լեռներում հայտնաբերված ութ մումիաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զոհաբերված երեխաներն ու պատանիները տարբեր նյութեր են օգտագործել։ Մազերի բոլոր վեց նմուշներում կոկայի հետքեր են գտել, իսկ ալկոհոլի օգտագործման նշաններ՝ Արգենտինայում հայտնաբերված մումիաների մազերի նմուշներում։

Հ. Թումանյան
3

Արաբական թերակղզու Ռուբ ալ Խալի անապատում հնագետները հին քաղցրահամ լճերի բազմաթիվ հետքեր են գտել, բայց ոչ՝ քարե գործիքներ։ Նոր հետազոտության համաձայն՝ ջրի առկայությունը բավարար չէր մարդկանց երկարատև բնակության համար, եթե մոտակայքում գործիքներ պատրաստելու պիտանի քար չկար։

Հ. Թումանյան
2

Մոտ 7300 տարի առաջ Կիկայ-Ակահոյայի աղետալի ժայթքումից հետո Ճապոնիայի որոշ շրջաններում բնակչությունը կտրուկ նվազել է, իսկ մյուսներում աճը շարունակվել է։ Հնագիտական տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետի հետևանքները չեն տեղավորվում համատարած կործանման կամ անխափան շարունակականության պարզ պատկերում։

Հ. Թումանյան
6

Իրաքյան Քրդստանի Շանիդար քարանձավում հայտնաբերված՝ մոտ 75 հազար տարվա նեանդերթալցու թիակի կլոր անցքը կարող է փայտե նիզակի մահացու հարվածի հետք լինել։ Նույն անհատի ատամները վկայում են ավելի վաղ ստացած ծանր վնասվածքից հետո երկար ապրելու մասին, ինչը հետազոտողները կապում են խմբակիցների հնարավոր խնամքի հետ։

Հ. Թումանյան
3

Գերմանիայի Հելֆտա թագավորական նստավայրի պեղումներում հայտնաբերվել է X դարի քարե շենք՝ նկուղով և լավ պահպանված մուտքի աստիճաններով։ Դրա նշանակությունը դեռ պարզ չէ․ հնագետները քննարկում են հյուրատան կամ նստավայրի կառավարչի տան վարկածները։