#էլեկտրոններ

Հ. Թումանյան
6

Գիտնականները նանոսարքի միջոցով կարդացել են ալտերմագնիսի ներքին մագնիսական վիճակը՝ այն վերածելով էլեկտրական ազդանշանի։ Փորձը ցույց է տվել, որ զրոյական ընդհանուր մագնիսացմամբ նյութից հնարավոր է ստանալ տեղեկություն կրող սպինային հոսանք։

Հ. Թումանյան
3

Սինգապուրի և Չինաստանի ֆիզիկոսները ցույց են տվել, որ էլեկտրոնների փնջի ու սիլիցիումային ցանցի փոխադարձ դիրքը փոխելով՝ կարելի է կառավարել առաջացող լույսի շրջանային բևեռացումը։ Փորձում բևեռացման աստիճանը հասել է 0,87-ի՝ առանց բարդ քիրալ կառուցվածք պատրաստելու։

Հ. Թումանյան
4

Միջազգային խումբը մագնեզիումի դիբորիդում գրանցել է էլեկտրոն-խոռոչ զույգերի գրգռումների շարունակական տիրույթը՝ Լինդհարդի կոնտինուումը։ Ռենտգենյան չափումը հնարավորություն է տվել առանձնացնել ազդանշանը, որը սովորական մեթոդներում գրեթե կորչում է մետաղի էլեկտրոնների ընդհանուր արձագանքի մեջ։

Հ. Թումանյան
4

Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։