#սպառազինություն

Հ. Թումանյան
2

Իսրայելում անցկացված Black Sands համատեղ փորձարկումների ընթացքում գնահատվել է անօդաչու թռչող սարքերին հակազդելու շուրջ 20 համակարգ։ Իսրայելի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ստուգվել է դրանց համապատասխանությունը երկու երկրների զինված ուժերի գործառնական կարիքներին։

Հ. Թումանյան
8

Թուրքական ASELSAN ընկերության տվյալներով՝ լազերային ուղղորդմամբ TOLUN L զինամթերքը Bayraktar AKINCI անօդաչուից կատարված առաջին փորձնական արձակման ժամանակ խոցել է թիրախը։ Ընկերությունը հայտնել է, որ սա այդ մոդիֆիկացիայի առաջին ինտեգրումն է անօդաչու հարթակին։

Հ. Թումանյան
20

ԱՄՆ բանակի առաջին Dark Eagle հիպերձայնային հրթիռային մարտկոցը լիովին համալրված է և պատրաստ է կիրառման, հայտարարել է հրթիռային սպառազինության ծրագրերը համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։ Նա չի բացահայտել, թե երբ և որտեղ է մարտկոցը հասել այդ կարգավիճակին։

Հ. Թումանյան
2

Թուրքական Baykar ընկերությունը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին անվտանգության ուժերին է հանձնել առաջին երեք KIZILELMA անօդաչու կործանիչները։ Ընկերության տվյալներով՝ դրանք ավարտել են ընդունման փորձարկումները և անցել շահագործման։

Հ. Թումանյան
7

Պակիստանի բանակը նոյեմբերի 18-ին հայտարարել է «Ֆաթհ-3» (Fatah-3) գերձայնային թևավոր հրթիռի հաջող արձակման մասին։ Զինված ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ ISPR-ը, հայտնել է, որ համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։

Հ. Թումանյան
2

F-35B կործանիչն առաջին անգամ ներքին սպառազինության խցիկից գցել է Meteor «օդ–օդ» հրթիռի փորձնական նմուշը։ MBDA-ն և F-35 ծրագրի միացյալ գրասենյակը նոյեմբերի 5-ին հայտնել են, որ հոկտեմբերի 7-ի փորձարկումը հաստատել է նմուշի անվտանգ անջատումն ինքնաթիռից։

Հ. Թումանյան
4

Ֆրանսիան պատրաստվում է MBDA ընկերությունից պատվիրել ծովային բազավորման MdCN թևավոր հրթիռի նոր՝ Mk2 տարբերակը։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2030 թվականին։

Հ. Թումանյան
2

Պակիստանի զինված ուժերը հայտնել են երկրում մշակված առաջին «օդ–օդ» հրթիռի թռիչքային փորձարկման մասին։ Ռազմաօդային ուժերի հրապարակած տեսագրությունում երևում է Fa’az-ի արձակումը JF-17 Thunder կործանիչից։