#տիեզերք

Հ. Թումանյան
3

SpaceX-ը նախատեսում է 2027 թվականին սկսել Starmind հաշվարկային արբանյակների արձակումը։ Արհեստական բանականության համար նախատեսված սարքերը պետք է սնուցվեն արևային էներգիայով և միասին աշխատեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։

Հ. Թումանյան
1

Astronomy Photographer of the Year 2026-ի գլխավոր մրցանակը ստացել է Ալի Ալոբայդլիի՝ Շնաձուկ միգամածության լուսանկարը։

Հ. Թումանյան
0

Լայն տեսադաշտով COSI աստղադիտակը կուսումնասիրի գամմա ճառագայթները, նյութն ու հակամատերիան և աստղերի կյանքի վերջին փուլերը։

Հ. Թումանյան
2

M33-ի պարույր թևերում առանձնանում են երիտասարդ կապույտ աստղակույտերը և աստղագոյացման վարդագույն շրջանները։

Հ. Թումանյան
14

Ռոսկոսմոսի «Պրոգրես-96» բեռնանավը սեպտեմբերի 19-ին ինքնավար ռեժիմով կցվել է Միջազգային տիեզերակայանի «Պոիսկ» մոդուլին։ Այն շուրջ երեք տոննա սնունդ, վառելիք և այլ պաշարներ է հասցրել «Արշավախումբ 75»-ի անձնակազմին։

Հ. Թումանյան
27

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Հ. Թումանյան
5

Պիկաչուի հատուկ փափուկ խաղալիքը ESA-ի տիեզերագնաց Սոֆի Ադենոյի հետ 67 օր է անցկացրել Միջազգային տիեզերակայանում և Երկրի շուրջ կատարել մոտ 1040 պտույտ։ ESA-ն ու The Pokémon Company International-ը այժմ համատեղ ցուցահանդես են բացում Եվրոպայի տիեզերական կենտրոններում և թանգարաններում։