#քվանտային նյութեր

Հ. Թումանյան
3

Ֆիզիկոսները պղնձօքսիդային գերհաղորդչի «կեղծ ճեղքի» էներգիան կապել են էլեկտրոնների զույգավորման հետ։ Արդյունքը հուշում է, որ ավելի բարձր ջերմաստիճանում գերհաղորդականության համար վճռորոշ կարող է լինել զույգերի քվանտային համաձայնեցվածությունը։

Հ. Թումանյան
2

Ուրանի դիտելուրիդը՝ UTe₂-ը, որոշակի ճնշման և ջերմաստիճանի պայմաններում կարող է միաժամանակ ունենալ գերհաղորդականության երկու տարբեր բաղադրիչ։ Հետագա սառեցման ընթացքում դրանցից մեկը կարող է անհետանալ՝ մյուսի հետ մրցակցության պատճառով։

Հ. Թումանյան
4

Միջազգային խումբը մագնեզիումի դիբորիդում գրանցել է էլեկտրոն-խոռոչ զույգերի գրգռումների շարունակական տիրույթը՝ Լինդհարդի կոնտինուումը։ Ռենտգենյան չափումը հնարավորություն է տվել առանձնացնել ազդանշանը, որը սովորական մեթոդներում գրեթե կորչում է մետաղի էլեկտրոնների ընդհանուր արձագանքի մեջ։