5

Երևանում ամռանն օրական շուրջ 1700 տոննա կենցաղային աղբ է գոյանում

Երևանում ամռան ամիսներին օրական մոտ 1700 տոննա կենցաղային աղբ է գոյանում, ձմռանը՝ շուրջ 1200 տոննա։ Քաղաքի աղբահանությունն իրականացվում է 45 աղբատարով։

Factor TV-ի Երևանի աղբահանությանը նվիրված ռեպորտաժի նախապատկեր
Երևանի աղբահանության մասին ռեպորտաժի նախապատկերը / © Factor TV

Այս տվյալները Factor TV-ի՝ հոկտեմբերի 4-ի ռեպորտաժում ներկայացրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ աղբահանության մեքենաներն աշխատում են երկու հերթափոխով։ Առաջինը սկսվում է առավոտյան 08։15-ին և ավարտվում 16։15-ին, երկրորդը տևում է 21։15-ից մինչև 04։15-ը։

Քաղաքի աղբահանության խնդիրներից մեկն աղբամանների տեղադրությունն է։ Սաֆարյանն ասել է, որ բնակիչները դժգոհում են պատուհաններին մոտ տեղադրված աղբամաններից, իսկ տնտեսվարողները՝ իրենց գործունեությանը խանգարող տեղակայությունից։

Արդյունքում աղբամանը մի տեղից մյուսը տեղափոխելը երբեմն նոր դժգոհություն է առաջացնում։ Համայնքային հիմնարկի պատասխանատուները փորձում են բնակիչների համաձայնությունը ստանալ նաև ստորագրահավաքներով։

Ռեպորտաժում լրագրողները ստուգել են նաև աղբամանների հասանելիությունը․ նկարահանման ընթացքում հաջորդ աղբամանին հասնելու համար նրանք քայլել են շուրջ 800 մետր։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 21, 08:07
Հ. Թումանյան

«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։

Նոյեմբերի 21, 15:11
Հ. Թումանյան

Նոյեմբերի 20-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտել և երկրի տարածքում ընկել են ռուսական երեք օբյեկտներ, հայտնել են լեհական իշխանությունները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տուժածներ չկան, իսկ Վարշավան մտադիր է ՆԱՏՕ-ից լրացուցիչ աջակցություն խնդրել։

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն