Հայաստանն առաջինն է հաստատել Agenus-ի երկու հակաքաղցկեղային դեղամիջոցները
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Agenus-ը որոշման մասին հայտնել է հոկտեմբերի 8-ին։ Ընկերությունը 1994 թվականին համահիմնադրել է Գարո Արմենը, որը նաև դրա գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է։
Համակցված բուժումը նախատեսված է նախկինում ստանդարտ բուժում ստացած չափահասների համար, որոնց մոտ ախտորոշվել է միկրոսատելիտային կայուն (MSS) մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ հաստ և ուղիղ աղիների քաղցկեղ։ Պարտադիր պայման է լյարդում ակտիվ մետաստազների բացակայությունը։
Botvymo-ն բոտենսիլիմաբի, իսկ Evamplix-ը բալստիլիմաբի առևտրային անվանումներն են։ Երկուսն էլ իմունաթերապիայի դեղամիջոցներ են՝ հակամարմիններ, որոնք թիրախավորում են իմունային պատասխանը սահմանափակող տարբեր սպիտակուցներ՝ CTLA-4-ը և PD-1-ը։
Թույլտվություններն ուժի մեջ են մտել 2026 թվականի հոկտեմբերի 2-ից և տրվել են մեկ տարով։ Դրանք կարող են երկարաձգվել՝ ընկերության կողմից ամեն տարի ներկայացվող նոր կլինիկական տվյալների հիման վրա։
Ըստ Agenus-ի՝ որոշման հիմքում են առաջին՝ 1b փուլի C-800-01 հետազոտությունն ու երկրորդ փուլի C-800-25 պատահականացված հետազոտության տվյալները։ Կլինիկական ծրագրի արդյունքները հրապարակվել են Nature Medicine և Clinical Cancer Research ամսագրերում։
Clinical Cancer Research-ում այս օգոստոսին հրապարակվել են 123 հիվանդի ընդլայնված դիտարկման արդյունքները։ Ուռուցքի նվազում արձանագրվել է նրանց 21 տոկոսի մոտ։ Բուժման հետ կապված ամենատարածված անցանկալի երևույթներն են եղել փորլուծությունն ու հոգնածությունը։
Agenus-ն ակնկալում է, որ բուժումը հասանելի կլինի ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ բուժման նպատակով երկիր ժամանող օտարերկրյա հիվանդներին՝ հայ ուռուցքաբանների հսկողությամբ։ Թույլտվությունները գործում են Հայաստանի տարածքում։
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։
Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։
Ֆիզիոլոգիայի և բժշկության 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Պետեր Հեգեմանին, Գեորգ Նագելին և Կարլ Դայսերոթին՝ օպտոգենետիկայի համար։ Մեթոդը թույլ է տալիս լույսով կառավարել նյարդային բջիջների ակտիվությունը և ուսումնասիրել ուղեղի աշխատանքը։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները