#քաղցկեղ

Հ. Թումանյան
3

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները պահպանված արյան նմուշներով վերականգնել են սուր միելոիդ լեյկեմիային նախորդող գենետիկական փոփոխությունների ընթացքը։ Նրանց հաշվարկով՝ հետագայում հիվանդացած 47 կանանց մոտ երկու երրորդի դեպքում առաջին մուտացիան, որը բջիջներին աճի առավելություն է տվել, առաջացել է մինչև 20 տարեկանը։

Հ. Թումանյան
5

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հ. Թումանյան
3

Նորվեգացի հետազոտողները քաղցկեղ ունեցող երեխաների արյան մեջ հայտնաբերել են օրգանիզմի սեփական՝ ԴՆԹ-ի վերականգնմանը մասնակցող սպիտակուցները թիրախավորող հակամարմիններ։ Դրանց մի մասը եղել է նաև տարիներ անց քաղցկեղ ախտորոշված մարդկանց մանկության արյան նմուշներում, սակայն հիվանդության առաջացման մեջ դրանց դերը դեռ ապացուցված չէ։

Հ. Թումանյան
19

Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։