ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի նկատմամբ պատժամիջոցների շրջանակը
Վաշինգտոնը նոյեմբերի 5-ին Կուբայի հետ կապված պատժամիջոցներ է սահմանել ութ կազմակերպության և երկու անձի նկատմամբ ու հինգ նավ ճանաչել արգելափակված գույք։ Առանձին որոշմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է բացել Կուբայի տնտեսության ևս չորս ոլորտներում։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ նոր միջոցներն առնչվում են Կուբայի նավթափոխադրումների ցանցին, պետական ընկերություններին և Չինաստանում գործող երկու մատակարարների։ Հինգ նավերն ամերիկյան իրավասության ներքո համարվում են արգելափակված գույք։ Դրանցից երկուսի նկատմամբ ԱՄՆ-ն սահմանափակումներ էր կիրառել դեռ 2019 թվականին։
Ցուցակում են Կիպրոսում գրանցված Caroil Transport Marine-ը և պանամական Tentacool Commercial-ը։ Ըստ Պետքարտուղարության՝ առաջինը կառավարում է Կուբայի դրոշով նավթատարներ, իսկ երկրորդը դրանցից մեկի՝ Gloria C-ի գրանցված սեփականատերն է։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև կուբայական պետական Cubaelectrónica և Tecnosime ընկերությունները։
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև China National Electronic Import and Export Company-ի և Beijing H&C Technologies-ի նկատմամբ։ Ըստ Պետքարտուղարության՝ նրանք կուբայական Duna ընկերության միջոցով մասնակցել են Կուբայի զինված ուժերի համար սարքավորումների կամ բաղադրիչների մատակարարմանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը որոշել է պատժամիջոցների գործող իրավական հիմքը տարածել էլեկտրոնիկայի, արտադրության, ծովային գործունեության և տեխնոլոգիաների ոլորտների վրա։ Որոշումը վերաբերում է այն օտարերկրյա անձանց և կազմակերպություններին, որոնք, ըստ ԱՄՆ համապատասխան մարմինների, գործում են կամ նախկինում գործել են այդ ոլորտներում։ Այն ինքնաբերաբար բոլոր ընկերություններին չի ավելացնում պատժամիջոցների ցուցակում։
Միջոցները հայտարարվել են Կուբայում էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կրկին կոչ էր արել ԱՄՆ-ին դադարեցնել Կուբայի դեմ տնտեսական, առևտրային և ֆինանսական էմբարգոն։ Բանաձևին կողմ էր քվեարկել 130 երկիր, դեմ՝ 17-ը, իսկ 25-ը ձեռնպահ էր մնացել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Ֆրանսիան նոյեմբերի 4-ին Բիսկարոսի փորձադաշտից արձակել է SyLEx փորձարարական հրթիռը։ Այն սարքավորում է տարել մերձտիեզերք՝ սուզանավերից արձակվող M51.4 բալիստիկ հրթիռի մշակման համար անհրաժեշտ փորձերն անցկացնելու նպատակով։
Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Երևանում ավարտված COP17 համաժողովում երկրներն ընդունել են «Երևանյան ուղին»՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման նպատակների իրականացումն արագացնելու համար։ Ֆինանսավորման մի շարք հարցեր, այդ թվում՝ Կալի հիմնադրամի կառուցվածքը, մնացել են չլուծված։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները