Մուրադյանը համարվում էր Շրջակա միջավայրի նախարարի համակրելին ու ԱԺ պատգամավորի հովանավորյալը, և տարօրինակ է, որ հենց նա էլ նշանակվեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն:
Բացիկը վաճառող առևտրային ցանցն արդեն դադարեցրել է համագործակցությունը չինական արտադրողի հետ. վերջինս կասկածվում է օտարերկրացի դատապարտյալներին հարկադիր աշխատացնելու մեջ:
Գերժամանակակից հաշվողական սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանքի շնորհիվ ՏՈՐ-ը կարող է միաժամանակ հայտնաբերել մինչև 144 թիրախ, ուղեկցել դրանցից 20 ամենավտանգավորներին, ոչնչացնել 4-ին:
Սերժ Սարգսյանի եղբորորդուն հայտնաբերել էին 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ:
Պատմական քաղաքին ամենամոտ, սահմանային Նորշեն գյուղի միակ բնակչուհին պարգևատրվել է վարչապետի Շնորհակալագրով և 500 հազար դրամով: Վահանդուխտ Մելքոնյանը «պահանջել» է կառուցել նաև ճանապարհները:
«Քյալլայի» մեջ թմրամիջոց են թաքցրել և ներկայացրել որպես հանձնուք: Բացահայտվել են նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից արված ապօրինություններ:
StandardToilet ընկերության ներկայացրած տարբերակում զուգարանակոնքին երկար նստելն անհարմար կլինի, և աշխատակիցները «ստիպված» ավելի շատ ժամանակ կհատկացնեն աշխատանքին:
Երևանի Անգլիական այգում բացվող պլանետարիումում ցուցադրվելու են տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների կազմավորման, տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին ֆիլմեր:
Աշխարհի խոշորագույն երկաթուղային ընկերություններից մեկը՝ գերմանական Deutsche Bahn-ը 16-ամյա էկոակտիվիստին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել: Աղջիկը խոստովանել է, որ իրականում Առաջին դասով է ուղևորվել:
Մեկնաբանություններ