Երգիչը մարտ ամսին համերգներ է ունեցել Ռուսաստանում, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այցելել էր կորոնավիրուսով վարակվածներին և ձեռքով բարևել նրանց: Այժմ նա կառավարությունը կղեկավարի տանից:
ԱՆ-ից հաղորդում են, որ մահացել է 72-ամյա պացիենտը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ուներ ուղեկցող հիվանդություններ, ինչի պատճառով նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը պարզված է։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 290, բուժվել է 18 քաղաքացի: Վարչապետը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է, ազգությամբ հայ չէ:
Մեկուսացումից դուրս են գրվել 88-ը: Սահմանափակումներին ավելացել է նաև տրանսպորտայինը. չեն գործելու ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:
Ոստիկանն իրավասու է պահանջել անձնագիրը և լրացված ձևաթուղթը, դրանց բացակայության դեպքում՝ պատասխանատվության ենթարկել: Ձևաթուղթը կարելի է տպել կամ լրացնել ձեռագիր:
Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Կոտայքի մարզում և Էրեբունիում գտնվող արտադրական ձեռնարկություններում: Առնվազն մեկ շաբաթով դադարեցվում է սրճարանների, ռեստորանների, տեքստիլ և այլ արտադրական ձեռնարկությունների գործունեությունը:
Covid-19-ից մահացությունների քանակով (մոտ 4,9 հազար) Իտալիան առաջին տեղում է: Երկու շաբաթով դադարեցվել է ցանկացած տեսակի գործունեություն, բացի կենսական նշանակություն ունեցողներից:
Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դուրս է գրվել նաև պացիենտի մայրը, ում հետ 21 օր նույն սենյակում ապրելուց հետո վարակը չէր փոխանցվել կամ շուտ առողջացել էր:
Արգելքը գործելու է մինչև արտակարգ դրության ավարտը և չի տարածվելու սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության վրա. մոլերում կաշխատեն միայն սուպերմարկետները:
Մեկնաբանություններ