Լավրովը, Այվազյանը և Բայրամովը կհանդիպեն ապրիլի 2-ին
Ռուսաստանի, Հայաստանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ապրիլի 2-ին` ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Հաղորդվում է, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:
Լավրովի և Այվազյանի նախորդ հանդիպումը կայացել է փետրվարի 18-ին` Մոսկվայում: Քննարկվել էին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերը:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները