#էվոլյուցիա

Հ. Թումանյան
2

Ichneumonidae ընտանիքի որոշ կրետների թրթուրներ սնվում են կենդանի տիրոջ հաշվին, որը շարունակում է աճել։ 697 տեսակի գենետիկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ կենսակերպը բազմիցս առաջացել է անկախ ճյուղերում, իսկ նախկին կենսակերպին վերադարձի հետքեր չեն գտնվել։

Հ. Թումանյան
3

Ավստրալական ցատկող սարդի վարքը ցույց է տվել, որ նրա քունը ներառում է երկու տարբեր վիճակ։ Գիշերային հանգիստը խանգարելուց հետո հաջորդ գիշեր ավելացել են աչքերի շարժումներով ու մկանային կծկումներով ուղեկցվող դրվագները։

Հ. Թումանյան
5

Չինաստանում հայտնաբերված երկու գրեթե ամբողջական կմախքները վկայում են, որ մոտ 237 միլիոն տարի առաջ ապրած երկկենցաղը կարող էր մշտապես բնակվել ծովում՝ առանց ցամաքի կամ քաղցրահամ ջրի կարիքի։ Հետազոտողները Gerrothorax maritimus անունով նկարագրված տեսակը համարում են ամբողջովին ծովային կենսակերպի առաջին հայտնի օրինակը երկկենցաղների շրջանում։

Հ. Թումանյան
6

Գիտնականները պահպանված սնկային նմուշը կապել են Ganoderma lucidum-ի՝ 1781 թվականից եկող անվանման հետ՝ ստեղծելով տեսակի նույնականացման հուսալի հենակետ։ Այն կօգնի տարբերակել այս սունկը արևելաասիական ռեյշիից, որի հետ այն հաճախ շփոթում են։

Հ. Թումանյան
3

Գիտնականները միջատասպան բակտերիաների արտադրած պեպտիդների ընտանիքում հայտնաբերել են 49 տարբեր միացություն։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այդ բազմազանությունը ձևավորում են բնական ընտրությունը, պատահական գենետիկական փոփոխությունները և գենի նման հատվածների փոխանակման ավելի մեծ հավանականությունը։

Հ. Թումանյան
3

Ձկներից քառոտանի ողնաշարավորների առաջացման ընթացքում գանգի և ուսագոտու բաժանումը, ըստ նոր մոդելի, անմիջապես չի մեծացրել պարանոցի շարժունությունը։ Հետազոտողները վաղ ձևերի մեծ մասի համար շարժման ընդամենը մի քանի աստիճանի հնարավորություն են գնահատել։

Խմբագրություն
1,162

Covid-19-ի պանդեմիայի պատճառ դարձած վիրուսն առաջացել է էվոլյուցիոն գործընթացների արդյունքում և լաբորատոր մանիպուլյացիա չի հանդիսանում: