Հայաստանի պետական պարտքը մեկ տարում ավելացել է 647 մլն 230 հազար դոլարով կամ 8,84%-ով
2020թ. սեպտեմբերի 31-ի դրությամբ` պատերազմի 4-րդ օրը, Հայաստանի պետական պարտքն արդեն ավելացել էր 533 մլն դոլարով կամ 7,3%-ով։ Պետական պարտքը 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նախնական տվյալներով, հասել է 7 մլրդ 968 մլն 486 հազար ԱՄՆ դոլարի:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանի պետական պարտքը` ներքին և արտաքին, 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նախնական, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազար ԱՄՆ դոլար: 2019-ին այն կազմել է 7 մլրդ 321 մլն 256 հազար ԱՄՆ դոլար: Ստացվում է` մեկ տարում ՀՀ պետական պարտքն ավելացել է 8,84%-ով կամ 647 մլն 230 հազար ԱՄՆ դոլարով:
Ընդ որում`2020թ. սեպտեմբերի 31-ի դրությամբ (պատերազմի 4-րդ օրը) Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 855 մլն ԱՄՆ դոլար, այսինքն` 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշի համեմատ աճել է 533 մլն դոլարով կամ 7,3%-ով։ Արտաքին պարտքն այդ ցուցանիշում ավելացել է 192 մլն դոլարով կամ 3,3%-ով, ներքին պարտքը` 341 մլն դոլարով կամ 22,2%-ով:
ՀՀ արտաքին պարտքը 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազար դոլար` մեկ տարում աճելով 268 մլն 629 հազար դոլարով (ավելի քան 4,64%-ով): Կառավարության պարտքն այստեղ մեկ տարում ավելացել է 298 մլն դոլարով կամ 5,63%-ով` հասնելով 5 մլրդ 593 մլն 202 հազար դոլարի:
ՀՀ կենտրոնական բանկի պարտքն ընդհանուր պետական պարտքի մեջ կազմել է 459 մլն 944 հազար դոլար` 2019թ. դեկտեմբերի 31-ի համեմատ նվազելով 29 մլն 373 հազար դոլարով (մոտ 6%-ով): Նշվում է, որ կրկնահաշվարկից խուսափելու նպատակով` ՀՀ կենտրոնական բանկի արտաքին վարկերի գծով ՀՀ կառավարության կողմից տրամադրված արտաքին երաշխիքները արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեջ:
Ինչ վերաբերում է երկրի ներքին պարտքին, ապա այն 2020թ. վերջին հասել է 1 մլրդ 915 մլն 340 հազար դոլարի` 12 ամսում աճելով 378 մլն 601 հազար դոլարով կամ շուրջ 24,6%-ով: Ընդ որում` ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի գծով 1 մլրդ 834 մլն 773 հազար դոլար պարտավորությունները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 422 մլն դոլարով (մոտ 29,9%-ով):
Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքը մեկ տարում նվազել է 43 մլն 402 հազար դոլարով (ավելի քան 35%-ով)` 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 80 մլն 567 հազար ԱՄՆ դոլար:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունն այլ ներքին պարտավորություններ չի ունեցել։
«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։
Եվրոպական և ճապոնական համատեղ BepiColombo առաքելության երկու զոնդերը նոյեմբերի 21-ին մտել են Մերկուրիի ուղեծիր՝ ավարտելով ութամյա ճանապարհորդությունը։ Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Եվրոպական տիեզերական գործակալության հայտարարությունը։
Նոյեմբերի 20-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտել և երկրի տարածքում ընկել են ռուսական երեք օբյեկտներ, հայտնել են լեհական իշխանությունները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տուժածներ չկան, իսկ Վարշավան մտադիր է ՆԱՏՕ-ից լրացուցիչ աջակցություն խնդրել։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա