7

ԱՄՆ-ում վերսկսել են թռիչքները համազգային դադարից հետո

ԱՄՆ ավիացիոն կարգավորիչը վերացրել է օդանավակայաններից մեկնումների համազգային արգելքը, որը սահմանել էր օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանումից հետո։ Խափանման հետևանքով հազարավոր չվերթներ չեղարկվել կամ ուշացել են։

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի տերմինալն ու կառավարման աշտարակը
Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի կառավարման աշտարակը, 2010 թ․ արխիվային լուսանկար / © Մարիո Ռոբերտո Դուրան Օրտիս (Mariordo), Wikimedia Commons (CC BY-SA 3.0, չափը փոքրացված է)

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ կապի խնդիրներ են առաջացել օդային երթևեկության կառավարման մի քանի կենտրոններում։ Անվտանգության նկատառումներով կարգավորիչը ժամանակավորապես դադարեցրել էր մեկնումները երկրի բոլոր օդանավակայաններից։ Արդեն օդում գտնվող ինքնաթիռներին թույլ էր տրվել վայրէջք կատարել։

FAA-ի հրամանատարական կենտրոնը սահմանափակումը չեղարկել է նոյեմբերի 14-ին՝ Գրինվիչի ժամանակով 01:19-ին։ ԱՄՆ արևելյան ափին դեռ նոյեմբերի 13-ի երեկոն էր։

Ըստ Deutsche Welle-ի՝ թռիչքներին հետևող FlightAware ծառայության տվյալներով ուրբաթ օրը չեղարկվել է ավելի քան 4500 չվերթ։ ԱՄՆ-ի ներսում, դեպի ԱՄՆ կամ այնտեղից ավելի քան 10 հազար չվերթ է ուշացել։ Շաբաթ օրվա համար արդեն չեղարկվել էր մոտ 700 չվերթ։

Խափանումն անդրադարձել է նաև միջազգային երթուղիների վրա։ «Եվրոկոնտրոլը» հայտնել էր, որ FAA-ի խնդրանքով ժամանակավորապես դադարեցվել են իր անդամ երկրներից դեպի ԱՄՆ մեկնումները։ Կանադայի օդային նավիգացիայի ծառայությունը երթևեկության կարգավորման միջոցներ էր կիրառել Տորոնտոյի, Մոնրեալի, Կալգարիի և Վանկուվերի օդանավակայաններում։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը կապել է հին կապի ցանցի հետ և զգուշացրել, որ բնականոն չվացուցակին վերադառնալու համար ժամանակ կպահանջվի։ Ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինի խոսքով՝ կիբերհարձակման նշաններ չեն հայտնաբերվել։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 11:09
Հ. Թումանյան

Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 19:04
Հ. Թումանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն