Մարտի 24, 2020, 15:17
Խմբագրություն Hovhannisyan
627

Իլոն Մասկը Չինաստանից գնել և ամերիկյան բժիշկներին թոքերի արհեստական շնչառության հազարից ավելի սարք է նվիրել

Գործարարը խոստացել էր նման սարքավորումների արտադրություն սկսել Tesla-յի գործարանում, սակայն նրա գործարանները մինչև վերջին րոպեն աշխատել են:

Իլոն Մասկ
Իլոն Մասկ / © Hi-News / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկը Կալիֆորնիայի հոսպիտալներին թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) հազարից ավելի սարքեր է նվիրել՝ օգնելու այն պացիենտներին, ում մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել:

Մասկը պատասխանել է նահանգապետ Գևին Նյուսոմի խնդրանքին, որով վերջինս նախորդ շաբաթ էր դիմել գործարարին: Թվիթերյան օգտատերերը նույնպես օգնության խնդրանքով դիմել են գործարարին, քանի որ առողջապահական կազմակերպություններում զգացվում է սարքավորումների և բժշկական այլ պարագաների պակաս:

Իլոն Մասկը նշել է, որ սարքավորումները ոչ թե Tesla-յի գործարանում են արտադրվել, ինչպես ենթադրել էին որոշ լրատվամիջոցներ, այլ գնել է Չինաստանից:

Գործարարն իր էջում գրել է, որ Չինաստանում մատչելի առաջարկով պայմանավորված՝ ուրբաթ օրը երեկոյան 1255 սարքավորում է գնել ResMed, Philips և Medtronic ապրանքանիշի, որոնք հաստատված են Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկման վարչության կողմից: Գնված սարքավորումներն առաքվել են Լոս Անջելես: Մասկը նշել է, որ սարքավորումն անվճար ձեռք բերելու համար պարզապես դիմել է պետք:

Մասկը՝ սարքավորումները գնելու մասին

Մասկը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Tesla-յի անձնակազմին, Չինաստանի և Լոս Անջելեսի գլխավոր օդանավակայանի Մաքսային ծառայություններին:

2020թ. մարտի 20-ին գործարարը գրել էր, որ աշխատում է թոքերի արհեստական շնչառության սարքերի դեֆիցիտի հետ կապված խնդրի ուղղությամբ: Նա կարծիք էր հայտնել, որ իր գործարանը կարող է անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ արտադրել պակասորդի դեպքում: Հաղորդվում է, որ նա բազմիցս հայտարարել է, թե կորոնավիրուսի շուրջ ստեղծված խուճապը չափազանցված է:

2020թ. փետրվարին Ջոնս Հոփքինսի կենտրոնը բուժհաստատություններում առկա շնչառական սարքավորումների քանակը հաշվել էր 160 հազար, իսկ ազգային պահուստում՝ 8900:

Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնի փորձագետ, վարակային հիվանդությունների մասնագետ դոկտոր Ջեյմս Լուլերի հաշվարկով՝ եթե վիրուսը շարունակի տարածվել, ապա սարքավորումները կարող են սպասարկել 1 մլն ամերիկացիների:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 29, 11:43
Ruslan

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն