BBC: Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայում վարակված է 8167 մարդ, մահացել են 422-ը, առողջացել` 135-ը: Դեռևս հայտնի չէ, թե թագաժառանգն ինչպես է վարակվել:
Արքայազն պաշտոնական Կլարենս հաուս նստավայրում հայտարարել են, որ Չարլզն իրեն լավ է զգում, ախտանշանները թույլ են արտահայտվում: Ներկայումս թագաժառանգն ինքնամեկուսացված է Շոտլանդիայում՝ կնոջ՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի հետ: Վերջինիս թեստը բացասական է եղել:
Հաղորդվում է, որ բժիշկները դեռևս չեն պարզել, թե 71-ամյա Չարլզն ինչպես կարող էր վարակվել:
Մարտի 20-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն ամուսնու՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպի հետ Լոնդոնից տեղափոխվել է Վինձորյան ամրոց:
Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 428 հազարից: Covid-19-ից մահացել է 19120 մարդ, առողջացել են 109926-ը: Մեծ Բրիտանիայում վարակված է 8167 մարդ, մահացել են 422-ը, առողջացել` 135-ը:
«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։
Նոյեմբերի 20-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտել և երկրի տարածքում ընկել են ռուսական երեք օբյեկտներ, հայտնել են լեհական իշխանությունները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տուժածներ չկան, իսկ Վարշավան մտադիր է ՆԱՏՕ-ից լրացուցիչ աջակցություն խնդրել։
ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա