Նախորդ օրը Covid-19 կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, առողջացել են 85-ը: Վարակվածության դեպքերի ցածր թիվը պայմանավորված է նրանով, որ հիմնական թեստավորող լաբորատորիան կիրակի օրը չի գործել ախտահանման աշխատանքների պատճառով:
Covid-19-ի դեմ պայքարում Շվեդիան այլ տարբերակ էր ընտրել՝ առանց կարանտինի: Սակայն մահացությունների թիվն այստեղ չափազանց շատ է: Ներկայացնում ենք մոլեկուլային կենսաբան, գիտական լրագրող Իրինա Յակուտենկոյի դիտարկումները:
Վարչապետը հայտարարել է Հանրապետության հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին սպասարկել չկարողանալու մասին: Այս պատճառով արդեն մահվան առաջին դեպքերն են գրանցվել:
Սիչուանի համալսարանի չինացի գիտնականները 3D տպիչի օգնությամբ, առանց վիրահատական միջամտության, մկների մեջքին մարդու ականջներ են աճեցրել: Այս տեխնոլոգիայի օգնությամբ կարող է հնարավոր դառնալ մարդու մարմնի այլ՝ վնասված կամ թերաճած մասերի վերականգնումը:
Հունիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հանրապետությունում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 12364-ի: Վերջին 24 ժամում մահացության 7 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 207-ը:
Պատկերը փորձում են հասկանալ նույնիսկ կենդանաբաններ, թռչնաբաններ, ճագարների մասնագետները և նույնիսկ փիլիսոփաներ: Այն հիշեցնում է 19-րդ դարի հայտնի օպտիկական խաբկանքը, որտեղ բադը նման է ճագարի կամ հակառակը:
Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ եթե մարդիկ մտածեն, թե դա խաբեություն է՝ պատվաստանյութը վնասակար է, և չցանկանան պատվաստվել, ապա հիվանդությունը կշարունակի սպանել մարդկանց:
Հայաստանը Covid-19 կորոնավիրուսով վարակվածության հաստատված նոր դեպքերի՝ 1 միլիոն բնակչի հաշվով ցուցանիշների սանդղակում բարձրացել է 1 կետով՝ գերազանցելով նույնիսկ Քուվեյթին:
Նախարարը նշել է, որ, հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, կանխավ պահեստավորվել է հատուկ այդ հիվանդության բուժման համար նախատեսված իմունոգլոբուլինային շատ թանկարժեք դեղորայք:
Մոլդովայում արտակարգ դրությունը չեղարկվել է մայիսի 15-ին: Մեղմացված սահմանափակումների արդյունքում վարակվածության դեպքերը շատացել են՝ տարածվելով սպասարկման ոլորտի աշխատակիցների շարքում:
Մեկնաբանություններ