Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ. նոր նշանակումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր նշանակումների մասին: Որոշումներն ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել նոր նշանակումների վերաբերյալ: Վարչապետի հաղորդմամբ՝ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:
Հաղորդվում է, որ որոշումներն ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները