Էլլեն Դեջեներեսի հրապարակման շնորհիվ հայ երիտասարդի՝ վթարից փրկվելու տեսանյութն արդեն 6 միլիոնից ավելի դիտում ունի: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը փրկվում՝ ցատկելով իր վրա սահող մեքենայի շարժիչի ծածկոցին:
Հաջողված փորձարկումները հաստատել են սարքավորման պատրաստականությունը՝ դեպի Միջազգային տիեզերակայան թռիչք իրականացնելու համար: Այդպիսի առաջին թռիչքն Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է 2020թ. երկրորդ կեսին:
Sony-ի ապագա սարքավորման նմուշները կրկին հայտնվել են համացանցում, բայց դեռ հստակ չէ, ինչպես նախորդ անգամները. հնարավոր է` սա էլ վերջնական տարբերակը չլինի:
Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռը պայթել է, իսկ մինչ այդ տիեզերանավն անջատվել է և վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:
Հետազոտողներին հերթական անգամ զարմացրել է կատուների վարքը. ինչպես պարզվել է, բազմաթիվ դիերի առկայության դեպքում էլ նրանք կարող են մեկ ամիս շարունակ սնվել միևնույն մարմնով:
Ճապոնական իշխանությունների տվյալներով՝ nCoV կորոնավիրուսը հայտնաբերվել է Տոկիոյից հարավ ընկած Կանագավա պրեֆեկտուրայի 30-ամյա բնակչի մոտ, ով հունվարի սկզբին է վերադարձել Չինաստանի Յուհան քաղաքից:
ՌԴ նախագահը խոստացել է 1-4-րդ դասարանցիներին ապահովել տաք ճաշով: Կձեռնարկվեն նաև միջոցառումներ՝ ծնելիությունը խթանելու համար: Իսկ օգտատերերը ծաղրում են՝ ուղերձն ամենուր, այդ թվում՝ Էլբրուսի վրա, հեռարձակելու պատճառով:
Դեկտեմբերին տեղեկություն էր հայտնվել, որ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր բաժնետոմսերը Ucom-ին վաճառելու թույլտվության համար:
12 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայում գրանցվել է 44 հազար հարձակում՝ դանակի կամ այլ սառը զենքի գործադրմամբ: Իշխանությունները խոհանոցային դանակները նույնպես դասել են հարձակողական զենքերի շարքին:
Օրենքը կարգավորելու է տիեզերական գործունեության ոլորտը, սահմանվում են հիմնական սկզբունքները: Ակնկալվում է, որ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:
Կալիֆորնիայի գիտնականները հերքել են տարածված այն տեսակետը, թե հղիության արհեստական ընդհատման որոշում կայացրած կանայք անպայման զղջալու են չծնված երեխայի համար:
Գիտնականները հաստատել են, որ արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակը խոսում է վտանգավոր հիվանդության մասին: Այդ բջիջների քանակը վերահսկելով՝ հնարավոր է բուժումը սկսել ժամանակին և մեծացնել ապաքինվելու հավանականությունը:
Թիվը տեսնելուց հետո համակարգիչն անջատել միացրել է: Կրկին չհամոզվելով՝ կապ է հաստատել Վիվառո ընկերության սպասարկման բաժնի հետ, որից հետո է միայն համոզվել, որ խոշոր շահումն իրական է:
Նախավիրահատական քիմիաթերապիայի շնորհիվ հաջողվել է կանխել ուռուցքի զարգացումը, ինչը թույլ է տվել առավել նպաստավոր պայմաններում իրականացնել նորագոյացության արմատական հեռացում:
Մեկնաբանություններ