Հարավային Կորեայի փորձագետների խումբը ծավալած հետազոտությունից հետո հայտարարել է, որ կրկնավարակի դեպքերը պայմանավորված են հակառակ տառադարձմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով թեստավորման տեխնիկական սահմանափակումներով:
Մայրերի մոտ կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած երկարատև սթրեսային վիճակը կարող է լրջորեն ազդել պտղի և երեխայի հետագա հոգեկան առողջության վրա:
Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3538-ի: Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահացության 1 նոր դեպք, առողջացել են 71-ը:
Ընդամենը 2 օրվա ընթացքում 64 միլիոն դիտում, ևս 2 միլիոնը՝ ուղիղ եթերի ժամանակ. քննադատվող արվեստագետի նկատմամբ նման ուշադրության հետ ոչ բոլորն են համաձայն:
Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 3392-ի: Նախորդ օրը գրանցվել է մահացության մեկ նոր դեպք՝ կորոնավիրուսից, 2 նոր դեպք՝ այլ պատճառով, առողջացել են 34-ը:
Covid-19-ով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 3175-ի: Վերջին 24 ժամում գրանցվել է մահացության 1 նոր դեպք՝ կորոնավիրուսից, ևս 2 վարակված մահացել է այլ պատճառով: Առողջացել են 49-ը:
Հետազոտության շրջանակներում դիտարկված տվյալները ցույց են տալիս, որ անհամեմատ մեծ ազդեցություն են ունենում սահմանափակումները, ինչպիսիք են՝ դպրոցների փակումը, ֆիզիկական հեռավորությունը և հանրային առողջապահության միջոցառումները:
Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր 3029 դեպք: Գրանցվել է մահացության մեկ նոր դեպք՝ կորոնավիրուսից, ևս մեկը՝ այլ պատճառով, առողջացել են 33-ը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ներկայացմամբ՝ մինչև 10 մլն դրամ կստանան 2 տարուց քիչ գործող, մինչև 20 մլն դրամ՝ 2 տարուց ավելի գործող ընկերությունները, և համաֆինանսավորմամբ մինչև 30 մլն դրամ կստանան վենչուրային և այլ ներդրումներ ներգրավածները:
3D տպման նոր տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ պոլիմերային կառուցվածքներ, որոնք ճկվում և ազատորեն ծռմռվում են, բայց հետո կրկին ու կրկին վերադառնում են սկզբնական կառուցվածքին:
Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2884-ի: Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 2 նոր դեպք, ևս 2-ը՝ այլ պատճառով: Առողջացել են 50-ը:
Պարետի որոշմամբ՝ տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցները (այդ թվում՝ գազամատակարարման) անմիջական շփման դեպքում պետք է ձեռնոց ու դիմակ կրեն, սակայն այսօր ականատես ենք եղել, որ որոշումն անտեսվում է:
Յուհանի ֆիզիկոսները ներկայացրել են շարժիչի նախատիպ, որը ռեակտիվ ցայտ է առաջացնում անմիջապես օդից՝ միայն էլեկտրականության շնորհիվ, և վառելիքի այրման կարիք չունի:
Մեկնաբանություններ