Գրանտային միջոցների 75%-ը տրամադրվելու է մարզերում նախաձեռնվող ստարտափներին, իսկ փոքր մասը` 25%-ը, Երևանում գործողներին: Ներդրումների կեսը ֆինանսավորելու է պետությունը:
Թիմ Բերներս-Լին կառավարություններին, ընկերություններին ու օգտատերերին 9 սկզբունք է ներկայացրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի փրկել համացանցը: Մեր ընթերցողների համար թարգմանել ենք նրա հրապարակումը:
Զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարությունները սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի ակտիվ են կիրառում՝ ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու և քաղաքացիների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ Google-ի քվանտային համակարգիչն ընդամենը 200 վայրկյանում այնպիսի խնդիր է կատարում, որն ամենաարագ սուպերհամակարգիչը կկատարեր 10 հազար տարում:
Սմարթֆոնների որակյալ տեսախցիկների դարաշրջանում նոր ֆոբիա է ի հայտ եկել. Ճապոնիայում երիտասարդը մանրամասն ուսումնասիրել է երգչուհու նկարը. մեծացնելով՝ բիբերի անդրադարձով գտել է երգչուհու բնակության վայրը:
XModal-ID տեխնոլոգիան Wi-Fi-ի ազդանշանի վրա հիման վրա քայլվածքի միջոցով փակ տարածությունում կարողանում է նույնականացնել մարդուն՝ տարբերելով հանցագործին անմեղից:
Մայքլ Բեյի բոլոր ֆիլմերում պայթյունները բավականին շատ են: Բացառություն չի կազմել նաև «6 Underground»-ը, որտեղ միլիարդատերերը պայքարում են հանցավորության դեմ:
Խոցելի են iOS-սարքավորումների բոլոր չիպերը՝ A5 պրոցեսորից մինչև A11, ինչպես նաև մի շարք առօրյա սարքավորումներ՝ սկսած iPhone 4S-ից, վերջացրած iPhone X-ով:
Krisp հավելվածը նախատեսված է զանգերի ժամանակ շրջապատի աղմուկի մեկուսացման ու զանգի որակի բարելավման համար։ Այժմ Intel-ը նույնպես կօգտագործի այդպիսի տեխնոլոգիա:
Մեկնաբանություններ