ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:
Ի՞նչ է նշանակում Թուրքիայի հայտարարությունը Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ: Միայն մեկը. խոստովանություն, որ Ադրբեջանի զինված ուժերը հսկայական կորուստներ են կրում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի, և, որ ամենակարևորն է, կորցնում են մարտական դիրքերը: Եվ հայկական կողմին չդադարեցնելու դեպքում մեծ հավանականություն կա, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կլուծվի հօգուտ Հայաստանի:
Մեկնաբանություններ