Նորություններ — Страница 27 из 137 — Շեշտ.am (shesht.am)
7 րոպե

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։

2 րոպե

Նախորդ օրը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 715 նոր դեպք է հաստատվել, առողջացել են 53-ը, մահացել են 4-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը հասել է 9304-ի: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ պատերազմի պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի պահել երեք կանոն՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։

11 րոպե

ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի պայմաններում դիերի փոխանակման գործընթացը թույլատրվելու է իրականացնել բացառապես Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ:

8 րոպե

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:

1 րոպե

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 55087-ի: Նախորդ օրը մահացել է 6 մարդ, առողջացել են 216-ը: Ընթացող պատերազմի 13-րդ օրը երկրում կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում ստացողների թիվն 8246 է:

6 րոպե

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում:

3 րոպե

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիակների և գերիների փոխանակության համար: Արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցությունների:

173 րոպե

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինուժը թուրք հրահանգիչների ու ահաբեկչական խմբավորումների ուղեկցությամբ հարձակվեց Արցախի պաշտպանական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի վրա: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

7 րոպե

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը շուտով կհրապարակվի:

7 րոպե

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ դիրքային որոշակի հաջողություններ ունենք:

4 րոպե

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ քարոզչական նյութեր են պտտվում, որոնց նպատակն է «հայի արյամբ, քրտինքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:

1 րոպե

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ապաքինվել են 38-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը Հայաստանում հասել է 6681-ի:

4 րոպե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ խնդրելով կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ՝ կենաց-մահու պայքար մղելու:

14 րոպե

Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

5 րոպե

Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։

1 րոպե

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 187-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 5709:

7 րոպե

Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

2 րոպե

Ի՞նչ է նշանակում Թուրքիայի հայտարարությունը Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ: Միայն մեկը. խոստովանություն, որ Ադրբեջանի զինված ուժերը հսկայական կորուստներ են կրում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի, և, որ ամենակարևորն է, կորցնում են մարտական դիրքերը: Եվ հայկական կողմին չդադարեցնելու դեպքում մեծ հավանականություն կա, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կլուծվի հօգուտ Հայաստանի:

1 րոպե

Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը երկրում դարձել է 5370: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, առողջացել են 218-ը:

9 րոպե

Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Խոցված ուղղաթիռներից մեկն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում, մյուսը՝ Իրանի:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.