Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հավաքագրված նախկին ու ներկա զինվորականներն ուղարկվում են Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու:
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, առողջացել են 509-ը: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը դարձել է 36996, փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ:
Տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվում հայկական համարներով մեքենաներում գտնվողների վրա, անխնա ծեծում նրանց: Տեղի հայերն արդեն սկսել են պատժել ադրբեջանցիներին:
Covid-19-ից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 662-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով 12-ով: Նախորդ օրն առողջացել են 704-ը: Փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ:
«Դուք համարում եք, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի ընկերներն (այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը) օրենքները խախտելու և անպատիժ մնալու իրավունք ունեն զուտ այն պատճառով, որ նրանք ընկերնե՞ր են: Օրենքի առաջ բոլո՛րն են հավասար». Տատյանա Կապլինա:
Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի կոչին՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Մեր ընթերցողին պատասխանը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Ադրբեջանցիները Մոսկվայի շուկաներից դուրս էին բերել հայկական ապրանքները, մասնավորապես՝ ծիրանը: Օգտատերերը հայերին կոչ են արել գնել դրսում հայտնված մթերքը: Արդյունքում՝ հայկական գյուղմթերքը սպառվել է մեկ գիշերվա ընթացքում:
Հայաստանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 34462-ի: Նախորդ օրը վիրուսից մահացել է 11 մարդ, առողջացել են 631-ը: Փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից տարածված հայտարարությունում Բաքվի իշխանություններին «կարմիր քարտ» են ցույց տվել, սպառնացել ջնջել աշխարհի քարտեզից: Հիշատակել են սիոնիստների հետ համագործակցությունը, Նախիջևանի հարցում Իրանից կախվածությունը:
Ամերիկյան տիեզերական գերատեսչությունը նախատեսում է տիեզերական «Ջեյմս Ուեբ» աստղադիտակն արձակել 2021թ. հոկտեմբերի 31-ին: Ժամկետների հերթական հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
102-րդ ռազմաբազայի ուղղաթիռների թռիչքի վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չկա, սակայն ռազմական փորձագետը մեզ հայտնեց, որ դա ցուցադրական նշանակություն ունի՝ ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների:
Մեկնաբանություններ