Հուլիսի 24, 2020, 10:50
Խմբագրություն Hovhannisyan
178

Վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 451-ով

Կորոնավիրուսից մահացության 4 նոր դեպք է գրանցվել: Նախորդ օրն առողջացել են 490-ը: Փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ:

© chai-khana / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Covid-19-ով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 36613-ի: ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի տվյալներով՝ առողջացածների թիվը դարձել է 25734, փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ:

Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 153814 թեստավորում: Նախորդ օրվա թեստերից 1484-ը բացասական են եղել:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 692-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահվան 1 դեպք է արձանագրվել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն