2

Լատվիան կիրառել է BLAZE որսիչ անօդաչու և ոչնչացրել այն Ռուսաստանի սահմանի մոտ

Լատվիայի բանակը նոյեմբերի 1-ին BLAZE որսիչ անօդաչու է կիրառել երկրի օդային տարածք մտած անհայտ օբյեկտի դեմ։ Այնուհետև զինվորականներն ակտիվացրել են սեփական սարքի ինքնաոչնչացումը, որպեսզի այն չհատի Ռուսաստանի սահմանը։

Origin Robotics-ի BLAZE որսիչ անօդաչուն՝ տեղափոխման պատյանի մեջ, արտադրողի արխիվային լուսանկար
BLAZE որսիչ անօդաչուն․ արխիվային լուսանկար / © Origin Robotics

Լատվիայի ազգային զինված ուժերը նոյեմբերի 1-ի հաղորդագրությամբ հայտնել են, որ անհայտ օբյեկտը երկրի օդային տարածքը լքել է տեղական ժամանակով 19։16-ին՝ հատելով Ռուսաստանի հետ սահմանը։ BLAZE-ի ինքնաոչնչացման մեխանիզմը գործարկելու որոշումն ընդունվել է երեք րոպե անց՝ 19։19-ին, որպեսզի որսիչն ինքը սահմանը չխախտի։

Միջադեպի պատճառով օդային վտանգ էր հայտարարվել Լատվիայի արևելքում՝ Կրասլավայի և Լուձայի շրջաններում։ Վտանգի ավարտի մասին զինվորականները տեղեկացրել են 19։30-ին։ Օբյեկտի տեսակը և պատկանելությունը պաշտոնական հաղորդագրությունում չեն նշվում, իսկ դրա խոցման մասին բանակը չի հայտարարել։

BLAZE-ը լատվիական Origin Robotics ընկերության մշակած՝ այլ անօդաչուներ և թափառող զինամթերք որսալու համակարգ է։ Արտադրողը նկարագրում է այն որպես տեղափոխվող, արագ տեղակայվող սարք, որը համադրում է ռադարային տվյալները, օպտիկական ու ինֆրակարմիր սենսորները և համակարգչային տեսողությունը։ Թիրախի ուղղությամբ մոտեցումն ու հայտնաբերումը կարող են կատարվել ինքնավար, սակայն գրոհը հաստատում է օպերատորը։

Ընկերության տվյալներով՝ համակարգը հնարավորություն է տալիս մինչև մոտեցման վերջին փուլը ընդհատել առաջադրանքը։ Նախատեսված է նաև ինքնաոչնչացում՝ թույլատրելի գոտուց դուրս գալու, կապը կորցնելու կամ կրիտիկական խափանման դեպքում։ Նոյեմբերի 1-ի միջադեպում զինվորականները նշել են հենց սահմանը հնարավոր խախտելու վտանգը։

Լատվիայի զինված ուժերը նաև տեղեկացրել են, որ արևելյան սահմանին լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայել՝ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Օդային տարածքի մշտադիտարկումն իրականացվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 23, 11:12
Հ. Թումանյան

Baykar ընկերությունը ներկայացրել է Bayraktar AKINCI անօդաչուից ROKETSAN-ի ORKA թեթև տորպեդի փորձնական արձակման կադրերը։ Ընկերության տվյալներով՝ սա ORKA-ի առաջին արձակումն է անօդաչու օդային հարթակից՝ հակասուզանավային հնարավորությունների զարգացման շրջանակում։

Նոյեմբերի 22, 22:05
Հ. Թումանյան

Թաիլանդը նախատեսում է արգելել հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման համար օգտագործվող քիմիկատների արտահանումն ու տարանցումը՝ Մյանմայից եկող գետերի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։ Կառավարությունը նաև պատրաստվում է Չինաստանի և Մյանմայի հետ քննարկել աղտոտման աղբյուրների վերահսկումը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն