Հուլիսի 1, 2019, 20:40
Խմբագրություն Hovhannisyan
170

Avtomaqsatunn i verjo ktexapoxvi՞ Gyumri

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր անդրադարձել է Վարչապետի այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք է տեղափոխվի:

Ավտոմաքսատուն
Ավտոմաքսատուն, Երևան / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել.

Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիան, այլև շատ ավելի ընդգրկուն գործառույթներ: Դրա մեկնարկն արդեն տրվել է, բայց տարիների ընթացքում կլինի,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ լինելու են  Հյուսիսային և Հարավային արտաքին գործունեության սպասարկման  կենտրոններ:

Դավիթ Անանյանը նշեց նաեւ, որ Շիրակի՝ Հյուսիսայինի կենտրոնի վայրն արդեն ընտրված է: Ֆինանսական միջոցները հավանաբար կլինեն դոնորների եւ վարկային միջոցների հաշվին. «Նախնական հաշվարկով 19-21 մլն դոլարի շրջանակներում կլինի յուրաքանչյուր կենտրոնը»: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ ժամանակ առաջ գրել էր. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն