Փետրվարի 25, 2021, 11:38
Խմբագրություն Hovhannisyan
350

Աշխատանքային խումբը մշակելու է ԶՈՒ-ի վերակազմավորման տեսլականը

Փաշինյանն ընդգծել է, որ այդ գործընթացում Հայաստանը մտադիր է առավել սերտ համագործակցություն հաստատել անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ:

Նիկոլ Փաշինյանը և զինծառայողները / © Primeminister.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է որոշում ստորագրել աշխատանքային խմբի ձևավորման մասին: Խումբը, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարը, զբաղվելու է զինված ուժերի վերակազմավորման տեսլականի ճանապարհային քարտեզի մշակմամբ:

Փաշինյանն ընդգծել է, որ այդ գործընթացում Հայաստանը մտադիր է առավել սերտ համագործակցություն հաստատել անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ գործընթացի արդյունքում այդ համագործակցությունն անվտանգության, ռազմական համագործակցության և ռազմատեխնիկական բնագավառներում առավել արդյունավետ է դառնալու:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն