Խմբագրություն
474

Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Կոտայքի մարզում և Էրեբունիում գտնվող արտադրական ձեռնարկություններում: Առնվազն մեկ շաբաթով դադարեցվում է սրճարանների, ռեստորանների, տեքստիլ և այլ արտադրական ձեռնարկությունների գործունեությունը:

Խմբագրություն
220

Տարատեսակ պատիժներ են սահմանվում ոչ միայն գիտակցված, այլև անզգուշությամբ այլ անձի կամ անձանց վարակելու համար՝ հաշվի առնելով նաև հետևանքները:

Խմբագրություն
504

Covid-19-ից մահացությունների քանակով (մոտ 4,9 հազար) Իտալիան առաջին տեղում է: Երկու շաբաթով դադարեցվել է ցանկացած տեսակի գործունեություն, բացի կենսական նշանակություն ունեցողներից:

Խմբագրություն
499

Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 30-ով: Առողջացածները երկուսն են:

Խմբագրություն
2,071

Մասնագետների համոզմամբ՝ եթե Հյուսիսային Կորեայում թաքցնում են իրավիճակը, ապա երկիրը վարակի համար կարող է փակ ինկուբատոր դառնալ:

Խմբագրություն
268

Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դուրս է գրվել նաև պացիենտի մայրը, ում հետ 21 օր նույն սենյակում ապրելուց հետո վարակը չէր փոխանցվել կամ շուտ առողջացել էր:

Խմբագրություն
456

Արգելքը գործելու է մինչև արտակարգ դրության ավարտը և չի տարածվելու սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության վրա. մոլերում կաշխատեն միայն սուպերմարկետները:

Խմբագրություն
430

Նախարարը նշել է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Արսեն Թորոսյանը կարևորել է մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումը խախտելու դեպքում պատիժը խստացնելու վերաբերյալ փոփոխությունների ընդունումը, քանի որ արդեն 600 մարդ մեկուսացված է, և անվերջ մեկուսացնել հնարավոր չէ:

Խմբագրություն
236

Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում, ըստ Ջ.Հոպկինսի համալսարանի տվյալների, հասել է 244523-ի: Մահացել է 10 հազար 30 մարդ, առողջացել են 86031-ը:

Խմբագրություն
643

Իշխանություններն ընդգծում են, որ տարեց կինը մահացել է ոչ թե Covid-19-ից, այլ նրա մոտ առկա բազմաթիվ խրոնիկ հիվանդություններից:

Խմբագրություն
317

Մարտի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ իրականացված Covid-19 կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատված դեպքերի թիվը 115 է: Վարակվածության դեպքերից 99-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Խմբագրություն
300

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակվածների թվի 81%-ը կապված են «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի հետ: մեկուսացված է ավելի քան 400 մարդ, մոտ 800-ն ինքնամեկուսացված են տնային պայմաններում:

Խմբագրություն
422

Փոխնախարարը շեշտել է, որ խուճապ առաջացնող լուր է համարվում ոչ միայն անմիջապես կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը, այլ, օրինակ, այն, որ խանութներում ապրանքը չի բավականացնում:

Խմբագրություն
574

Magnifica զբոսանավի ուղևորները կարող են լքել նավը, սակայն վերադառնալ չեն կարող: Շատերը չեն էլ ցանկանում հեռանալ, քանի որ ցամաքում կարող են վարակվել կամ մեկուսացվել:

Խմբագրություն
475

Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ վարակվածության նոր դեպքերից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Վարակվածության դեպքերի թիվը Հայաստանում դարձավ 64 դեպք: Նրանցից 1-ն առողջացել է:

Խմբագրություն
857

Ավելի քան 300 մարդ մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացման համար տարածքներ են նախապատրաստվում: Ժամը 15:00-ին արտահերթ նիստում քննարկվելու է արտակարգ դրության հարցը:

Խմբագրություն
1,318

Կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել Քաղավիացիայի կոմիտեում: Կառավարությունը քննարկում է երկրում կամ առանձին շրջաններում արտակարգ դրության հարցը:

Խմբագրություն
420

Թռիչքը Հռոմի «Ֆիումինչինո» օդանավակայանից մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին: Ուղևորները Զվարթնոց օդանավակայանում ստուգվելու են, ապա առանձն ելքով մեկուսացվելու են, ըստ տեղեկությունների, Դիլիջանում:

Խմբագրություն
396

Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Սբ.Աննա և այլ եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվել՝ չնայած նախարարի և պատգամավորների հորդորներին: Միայն պատարագից հետո են հոգևոր հայրերը որոշել երկուշաբթի օրը հարցը քննարկել՝ արդեն իսկ արժանանալով օգտատերերի ու գործիչների քննադատությանը:

Խմբագրություն
345

Նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում: