Օգոստոսի 22, 2020, 20:21
Խմբագրություն Hovhannisyan
445

Tshaponiayi erknqum anhayt, paytsar marmni trichqi tesanyute hraparakvel e sotstsantsum

Տոկիոյի և Կանտո շրջանի բնակիչները երկնքում անհայտ տեսակի, պայծառ մարմին են նկատել ու նկարահանել: Ենթադրվում է, որ խոսքը երկնաքարի բեկորի մասին է: Տեսանյութում նկատվող երևույթը նման է Հայաստանի երկնքում արձանագրված լուսավոր մարմնին:

Երկնային լուսավոր մարմինը / © mainichi / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ականատեսները համացանցում տեսանյութ են տեղադրել, որտեղ երևում է Ճապոնիայի երկնքում թռչող պայծառ, անհայտ մարմին:

Այն նկատվել է տեղի ժամանակով 22:30-ին: Մասնագետներին դեռևս հայտնի չէ, թե դա ինչ էր: Տարբերակներից մեկի համաձայն՝ մարմինը երկնաքարի բեկոր կարող է լինել:

Նույնատիպ երևույթ դիտարկվել է նաև հուլիսի 2-ին՝ Տիբա պրեֆեկտուրայում: Իսկ 2017թ. ճապոնական կղզիների վրայով «հրե գունդ» էր թռչել, որը, հետազոտողների կարծիքով, մոլորակի մթնոլորտում այրված աստղակերպի մասնիկ էր:

Հիշեցնենք, որ օրերս ՄՏԿ-62/63 առաքելության տիեզերագնաց Իվան Վագները տեսանյութ էր հրապարակել, որտեղ Հարավային կիսագնդի երկնքում երևում են 5 անհայտ, պայծառ մարմիններ: Գիտնականների մի մասի կարծիքով՝ դրանք SpaceX-ի Starlink արբանյակները կարող են լինել:

Հավելենք, որ այս տարվա մայիսի 28-ին Հայաստանի երկնքում նույնատիպ պայծառ մարմին էր նկատվել: Աստղաֆիզիկոս Ռուսլան Մարտիրոսյանը պատմել էր, որ խոշոր և վառ երկնաքարը, դատելով ուսումնասիրված տեսանյութից, շատ մեծ է եղել և մեծ արագությամբ մտել է մոլորակի մթնոլորտ: Նրա խոսքով՝ երկնաքարերը, որպես կանոն, քայքայվում են` հասնելով ընդհուպ մինչև մի քանի միլիմետրի:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն