Օգոստոսի 2, 2021, 16:17
Խմբագրություն Hovhannisyan
762

Gitnakannere parzel en, te incho՞ւ en mardik tatanvum patvastumneri hartsum

Լեհաստանի հետազոտողները պարզել են, թե հատկապես որ հանգամանքն է պատճառը, որ մարդիկ չեն ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Պատվաստում / © AIF / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Covid-19 համավարակի պայմաններում հատկապես արդիական է դարձել այն հարցը, թե ինչո՞ւ շատերը չեն ցանկանում կամ խուսափում են պատվաստվե: Յագելոնի համալսարանի, Լեհաստանի սոցիալական և հումանիտար գիտությունների մասնագետներն ուսումնասիրել են պատվաստման նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին գրականությունը: Հաջորդիվ հետազոտողներն առցանց հարցում են անցկացրել Լեհաստանի 492 բնակիչների հետ, ովքեր տատանվում են պատվաստման հարցում կամ դեմ են դրան:

Գիտնականները, ինչպես հաղորդվում է, եզրակացրել են, որ բոլոր մասնակիցները բացասաբար են վերաբերվում պատվաստմանը` ընդհանուր առմամբ, և ոչ միայն կորոնավիրուսի պարագայում: Ուշագրավ է, որ հարցվածներից շատերը հայտարարել են, թե իրենց դիրքորոշումը հիմնված է հարազատների կամ սեփական փորձի վրա:

Սակայն երբ հետազոտողները փորձել են ճշտել մանրամասները, հարցման մասնակիցները բավականին անորոշ պատասխաններ են հնչեցրել: Ոմանք նշել են, թե չեն հիշում տեղեկատվության աղբյուրը, մյուսները պատվաստումը կապել են երեխաների մոտ աուտիզմի առաջացման հետ, բայց դժվարացել են այդ համոզման հստակ հիմնավորումներ ներկայացնել:

Մասնագետները դա բացատրել են բացասական տեղեկատվությունը հեշտությամբ հիշելու հակվածությամբ, նույնիսկ եթե այն կարդացել են պարզապես սոցցանցերում կամ կասկածելի կայքերում: Հայտնի է նաև, որ մարդիկ ընդհանրապես նախընտրում են իրենց մտածմունքների հաստատումներ փնտրել և խուսափել այլընտրանքային մոտեցումներից: Ստանալով նման տեղեկատվություն` մարդը մոռանում է, թե ինչպես է իմացել այդ մասին, և հաճախ շփոթում է հարազատների հետ պատահածի կամ սեփական փորձի հետ:

Այսպես, պատվաստումների վերաբերյալ նախկինում առկա դիրքորոշումն ուժգնանում է այդ մտքերը հաստատող ցանկացած տեղեկատվությամբ, անկախ աղբյուրի հուսալիությունից: Միևնույն ժամանակ, պատվաստման դեմ հանդես եկողները հավատում են դրանց արդյունավետությանը և նույնիսկ միանշանակ չեն ընդունում պատվաստման բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK

Популярное

[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий