#կիսահաղորդիչներ

Հ. Թումանյան
3

Մոնաշի և Օքսֆորդի համալսարանների ֆիզիկոսները պերովսկիտի բարակ թաղանթում հայտնաբերել են տեղային էլեկտրական բևեռացում։ Այն ի հայտ է գալիս բյուրեղի որոշ հատվածների սահմաններին և ընդգրկում է ընդամենը մի քանի ատոմային շերտ։

Հ. Թումանյան
2

Կորեայի մեքենաշինության և նյութերի ինստիտուտը (KIMM) ներկայացրել է ազոտով աշխատող արդյունաբերական սառեցման համակարգ։ Մշակողների տվյալներով՝ այն −120 °C և ավելի ցածր ջերմաստիճանում ապահովում է 15 կՎտ սառեցման հզորություն։

Հ. Թումանյան
2

Հարավային Կորեայի արտահանումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 93,7%-ով։ Հիմնական խթանը կիսահաղորդիչների պահանջարկն է՝ արհեստական բանականության ենթակառուցվածքներում ներդրումների աճի պայմաններում։

Հ. Թումանյան
5

Ֆիզիկոսները ցույց են տվել, որ բիսմութի սուլֆիդը կարող է ուժեղ կլանել լույսը և միաժամանակ դանդաղեցնել լուսային գրգռմամբ առաջացած էլեկտրոնների ու խոռոչների վերամիավորումը։ Այս համադրությունը կարող է օգտակար լինել ավելի արդյունավետ արևային տարրեր ստեղծելու համար։

Հ. Թումանյան
6

RIKEN-ի և գործընկեր հաստատությունների հետազոտողները նվազեցրել են սիլիցիումային քուբիթների միաժամանակյա կառավարման ժամանակ առաջացող սխալները։ Մեկ ընդհանուր միկրոալիքային գծով երեք քուբիթի զուգահեռ աշխատանքի դեպքում մեկքուբիթային գործողությունների ճշգրտությունը գերազանցել է 99,99%-ը, իսկ հինգի դեպքում կազմել է մոտ 99,9%։