Վերլուծություն. գույքահարկն, ի վերջո, բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ
Նախագիծը բուռն քննարկումներ է առաջացրել իշխանական և ընդդիմադիր թևերի միջև, քանի որ այն իրենից ենթադրում է հարկային բեռի ավելացում, սակայն՝ հիմնավորված նպատակներով: Տեսնենք, թե ինչ է իրականում «ասում» նախագիծը:
Ի՞նչ է փոխվել Հարկային օրենսգրքում
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից:
Նախ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար գույքահարկը չի փոխվելու՝ մնալու է 15 %:
Այս հոդվածում փոփոխության արդյունքում միայն կարգավորվելու են տարբեր նշանակության (ոչ գյուղատնտեսական) հողերը. յուրաքանչյուրն ստանում է իր առանձնացված միավորը, որը, սակայն, էական տարբերություն չի կրելու (առավելագույն տարբերությունը՝ 0,5 (կես) տոկոս):
Ընդդիմադիր և իշխանական թևերի ներկայացուցիչների միջև բանավեճի հիմնական կետերից էր հարկման բազայի նվազագույն շեմի հարցը. գործող տարբերակում մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքը, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք համարվող անշարժ գույքը չէր հարկվում:
Ընդունված տարբերակում նվազագույն շեմը դառնում է մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեքը և սահմանվում է 0,05 % գույքահարկ: Այստեղ նախագծի հեղինակը և Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության տնտեսագետ պատգամավորներն ընդունել են, որ որոշակի հարկային բեռ ներկայումս հարկ չվճարողների համար, ամեն դեպքում առաջանալու է, սակայն նրանց մատնանշումն այդ հարկերով համայնքային իշխանությունների կողմից տվյալ անշարժ գույքի սպասարկումը, հարակից բարեկարգումն ու համայնքային այլ խնդիրների լուծման համար նախընտրելի տարբերակն է:
Սակայն այս հատվածի մյուս մասերում, ինչպես երևում է վերոբերյալից, գույքահարկի շեմը նույնիսկ նվազում է: Օրինակ՝ գործող տարբերակում 25 մլն դրամ կադաստրային արժեքով բնակարանի գույքահարկը կազմում է 47100 դրամ: Փոփոխված տարբերակում այն վերջնարդյունքում (2026թ.) դառնալու է 20 հազար դրամ: Այս բաժնում կատարվող հիմնական փոփոխություններից մեկն էլ վերաբերում է «թանկարժեք» անշարժ գույքին. եթե նախկին տարբերակով սահմանված էր «40 մլն դրամ և ավելի», ապա այժմ տարանջատված են 47-75 մլն, 75-100 մլն, 100-200 մլն և 200 մլն-ից բարձր արժեք ունեցողները:
Անհատական բնակելի տան և այգետնակի դեպքում նոր կարգավորումներով գույքահարկի պատկերը հետևյալն է լինելու (գործող տարբերակում նույնացված են, նորում՝ տարբերակված).
Տվյալ դեպքում տարբերությունը հասկանալու համար կրկին օրինակ բերենք. 15 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տան գույքահարկն այժմ կազմում է 17100 դրամ: 2026թ. այն կազմելու է 11500 դրամ:
Ինչո՞ւ է ընկալվում որպես «թանկացում»
Ինչպես տեսանք վերը նշված օրինակներից՝ որոշ դեպքում գույքահարկը նույնիսկ նվազում է: Սակայն ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար կրկնում են, որ միևնույն է՝ «թանկանում է»: Ամբողջ խնդիրն այս դեպքում այն է, որ դեռևս նախորդ տարվա հարկային փոփոխություններով անշարժ գույքի կադաստրային արժեքը հաշվարկվելու է նոր կարգով: Ըստ այդմ՝ ներկայիս կադաստրային արժեքը որոշ դեպքերում ավելանալու է միջինում 4-5 անգամ՝ կախված տարածքից (Երևան, մարզեր, սահմանամերձ):
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախորդ տարվա կարգավորումների դեպքում կադաստրային արժեքը 2021թ.-ից բարձրանալու են՝ իրենց հետ բարձրացնելով նաև գույքահարկը:
Սակայն պատգամավորը նշել է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն մեղմելու այդ բարձրացումը: Այս առիթով Կառավարությունն ու Բաբկեն Թունյանն արժանացել են Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանի քննադատությանը: Վերջինս կատարվող փոփոխությունը որակեց անարդար՝ հաշվի առնելով, որ հնարավոր էր նախորդ տարվա փոփոխությունը չկիրառել կամ այլ լուծում տալ: Պատգամավորը երևույթը համեմատել է «մեծ զեղչերի» հետ, երբ «ապրանքի գինը կրկնակի բարձրացվում է և 20 %-ով զեղչ արվում: Թանդիլյանի խոսքով՝ «այս դեպքում, այո, զեղչ արվել է, բայց հաշվի չի առնվում, որ մինչև զեղչ անելը կրկնակի է թանկացել»:
Այս հարցի մասին Մանե Թանդիլյանը խոսել էր դեռ մայիս ամսին, երբ Կառավարությունը հավանություն էր տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Հավելենք, որ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորի մատնանշած խնդիրների մի քանիսը լուծում են ստացել (օրինակ՝ 100 մլն դրամը 1%-ով հարկման վերաբերյալ, որը վերջնական տարբերակում դարձավ 200 մլն՝ 1,5 %), սակայն նախկին նախարարի դիտարկումները, որոնք վերաբերում էին վերջնարդյունքում գույքահարկի թանկանալուն, մնացին անփոփոխ:
Դանդաղ «թանկացում»
Ընդդիմադիր պատգամավորներն ուշադրություն են հրավիրել գույքահարկի թանկացման վրա: Սկզբնական տարբերակում Կառավարությունն առաջարկել էր բարձրացումն անմիջական բեռ չդարձնելու նպատակով փոփոխությունները կիրառել մաս-մաս՝ 4 փուլով: Սակայն Իմ Քայլը խմբակցության առաջարկությամբ ընդունվեց 6 փուլով՝ մինչև 2026թ.-ը բարձրացվելու տարբերակը (գույքահարկի 25, 30, 35, 50, 75 և 100 % մասերով):
Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների և լրացումների նպատակ է նշվում համայնքների անկախացումը՝ գույքահարկով բյուջեում հավելյալ միջոցներ կենտրոնացնելու և դրանցով համայնքային նշանակության խնդիրներ լուծելու հնարավորությունը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նույնպես կարևորել է այս հարցը՝ նշելով, որ անշարժ գույքի հարկը պետբյուջե չի ուղղվում, այլ մնում է համայնքում՝ ծառայելով համայնքի բնակիչներին:
ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։
Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։
Անթալիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի որոշման՝ նոյեմբերի 19-ին հրապարակված նոր նախագծում այլևս չկա հանածո վառելիքից հրաժարվելու կոչը։ Փաստաթուղթը դեռ վերջնական համաձայնագիր չէ․ դրա դրույթները մնում են բանակցությունների առարկա։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա






