586

Արհեստական բանականությունն իր կրոնն է ստեղծել

«Հիսուս» անվամբ համակարգչային խելացի համակարգը սեփական Աստվածաշունչն է գրել: Ալգորիթմի հեղինակը մի հատված է հրապարակել, որը, սակայն, քերականան սխալներ ու գեղարվեստական խնդիրներ է ունեցել:

Արհեստական բանականությունը սեփական Աստվածաշունչն է ստեղծել
Արհեստական բանականությունը սեփական Աստվածաշունչն է ստեղծել / © Dailymail, Sciencetech / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ինժեներ Ջորջ Դավիլա Դյուրանդալը մշակել է AI Jesus (Արհեստական բանականություն Հիսուս) նախագիծը, որտեղ ներբեռնել է Հակոբ թագավորի Աստվածաշնչի ողջ տեքստը: Այդ թարգմանությամբ Աստվածաշունչը լույս է տեսել Անգլիայում՝ 1611թ., և անգլալեզու երկրներում ամենաշատ ընթերցվող տարբերակն է: Ինժեներն ալգորիթմն այնպես է կարգավորել, որ աստվածաշնչյան տեքստերի հիման վրա արհեստական բանականությունը ստեղծի հաղորդակցություն Հին Կտակարանի ոճով: Դյուրանդալի խոսքով՝ էլեկտրոնային Հիսուսը փորձել է վերարտադրել Հակոբ թագավորի Աստվածաշունչը՝ տեսքտն ամբողջությամբ չկրկնօրինակելով:

Ստեղծված առաջին հատվածների երկարությունը կազմել է 30 հազարից ավելի բառ: Դյուրանդալը խնդիր է դրել կառուցել կապակցված տեսքս՝ նրա կողմից ընտրված 3 թեմաների շուրջ՝ «Ժանտախտ», «Կեսար», «Ապոկալիպսիս»: «Հիսուսի» մոտ հետևյալ պատկերն է ստացվել. «Եվ կլցնեմ երկիրը, որը քո Տեր Աստվածն է քեզ տվել, որպեսզի համտեսես Տեր Ցևաոտի (Աստծո) հզորությունը՝ ուժեղ և փառահեղ, ով տիրում է աշխարհի որդիների վրա, և իմ հայացքը քեզ եմ ուղղում, և դու կկոչվես ժողովուրդ»:

AI Jesus-ի կազմած այս և այլ տեսքստեր բավականին աբստրակտ են ստացվել և պարունակել են քերականական սխալներ: Այդ ժամանակ Դյուրանդելը փոխել է կոդը և ընտրել շարադրման այլ թեմաներ. «Արյուն», «Հույներ», «Իմաստնություն»: Սխալներն այս դեպքում նվազել են: Սակայն «գեղարվեստական մշակումը և մարգարեական ոգին» դեռևս բավարար չեն եղել: Դյուրանդալի կարծիքով՝ միաժամանակ երկու նպատակների հնարավոր չէ հասնել: Արհեստական բանականության համար գեղարվեստականությունը նորմերից ու չափորոշիչներից հեռացում է, ընդ որում՝ բոլոր: Մեքենայի համար արարչությունը դեռևս համարժեք է կանոնների (այդ թվում՝ քերականական) խախտմանը: Եվ ընդհակառակը՝ տեխնիկապես գրագետ տեքստն արհեստականան բանականության մոտ ստացվում է ձանձրալի և «անկենդան»:

Ընդհանուր առմամբ՝ անմարդկային երևույթի կողմից գրված պատմական դասագրքերն արդեն անհնարին չեն: Սակայն գիտնականները կանխատեսում են, որ AI Jesus-ի նման հեղինակներին ևս 2 տասնամյակ կպահանջվի, որպեսզի նրանց կոդերում տեղադրեն այն, ինչ ոչ բոլոր մարդիկ ունեն՝ ինտուիցիա (ներըմբռնում): Դյուրանդելի խոսքով՝ ներկայումս արհեստական բանականության տեքստերը «կատակի հետաքրքիր միջոց են՝ տոնական սեղանի շուրջ հավաքված հավատացյալ հարազատներին վախեցնելու համար»:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

Հոկտեմբերի 14, 15:08
Հ. Թումանյան

ԱՄՆ-ում և Իսրայելում ավելի քան մեկ միլիոն կանանց լաբորատոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դաշտանադադարի շրջանում փոփոխվում են ոչ միայն սեռական հորմոնները։ Մի շարք ցուցանիշներում հետազոտողները հայտնաբերել են կտրուկ անցում, իսկ հորմոնային փոփոխությունները՝ վերջին դաշտանից ավելի քան տասը տարի առաջ։

Հոկտեմբերի 14, 19:17
Հ. Թումանյան

Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։

Հոկտեմբերի 11, 22:04
Հ. Թումանյան

Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 12, 00:18
Հ. Թումանյան

Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն