1
444

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

Աշխարհում առաջին անգամ թռչնագրիպով վարակված մարդու հետ շփում ունեցածները գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: Նրանց մոտ հիվանդություն դեռ չի հայտնաբերվել:

H10N3-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել
H10N3-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել / © Theins / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում աշխարհում առաջին անգամ մարդու` H10N3 թռչնի գրիպով վարակման դեպք է գրանցվել: Հաղորդվում է, որ Չժենցզյանի 41-ամյա բնակիչն ապրիլի վերջին ջերմություն է ունեցել, մի քանի օր անց դիմել է բժշկի: Վիճակի վատթարացման պատճառով նրան հոսպիտալացրել են: Ներկայումս առողջական վիճակը կարգավորվում է և գործնականում համապատասխանում է դուրսգրման ցուցումներին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մայիսի 28-ին, անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո, հետազոտել է դրանք և պարզել, որ տղամարդը վարակվել է H10N3 վիրուսով: Նրա հետ շփում ունեցած բոլոր անձինք ներկայումս բժիշկների հսկողության ներքո են: Նրանց շրջանում վարակվածության դեպքեր դեռ չեն բացահայտվել:

Հաղորդվում է, որ H10N3-ը ծագել է թռչուններից: Գենոմի հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը յուրահատուկ ընդունակությամբ կարող է փոխանցվել մարդուն: Մինչ այդ` աշխարհում մարդկանց մոտ H10N3 վիրուսով վարակման դեպքեր չէին գրանցվել: Այն փոխանցվել է թռչունների միջև և ունեցել է ցածր պաթոգենություն:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 21, 08:07
Հ. Թումանյան

«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 21, 15:11
Հ. Թումանյան

Նոյեմբերի 20-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտել և երկրի տարածքում ընկել են ռուսական երեք օբյեկտներ, հայտնել են լեհական իշխանությունները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տուժածներ չկան, իսկ Վարշավան մտադիր է ՆԱՏՕ-ից լրացուցիչ աջակցություն խնդրել։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

1 մեկնաբանություն
San Sarika
5 տարի առաջ
zzvecrecın ırenc varaknerov u vırusnerov