327

Ռուսաստանը Թուրքիային կօգնի տիեզերակայան կառուցել

Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան տիեզերքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են պատրաստում: Հաղորդվում է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2021թ.-ի ավարտը:

Ռուսաստանը կարող է մասնակցել թուրքական տիեզերակայանի կառուցմանը
Ռուսաստանը կարող է մասնակցել թուրքական տիեզերակայանի կառուցմանը / © РИА Новости, Сергей Пятаков / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Թուրքիայի տիեզերական ազգային գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ հասարակածային երկրներից մեկում թուրքական տիեզերակայանի նախագծմանը կառուցմանը:

Նրա խոսքով` Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` տիեզերակայանի, հրթիռային շարժիչների: Թուրքական գործակալության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ, որն այդ հարցում մեծ փորձ ունի:

Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ թուրքական կողմը տեղեկատվություն է ստացել Վերերկրյա տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների շահագործման կենտրոնից: Նրա խոսքով` առավել հստակ աշխատանքներ կարող են մեկնարկել մեկ տարի անց, երբ Թուրքիան որոշում կայացնի տիեզերակայանի կառուցման վայրի և միջազգային կոոպերացիայի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Թուրքիան նախատեսում է տիեզերակայան կառուցել հասարակածային գոտում գտնվող երկրներից մեկում և այնտեղից իրականացնել հրթիռների կոմերցիոն արձակումներ, որոնք մշակվելու են նաև միջազգային կոոպերացիայում:

Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նշվում է, տիեզերքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են պատրաստում: Թուրքական կառույցի ղեկավարի խոսքով` Ռուսաստանն արդեն փոխանցել է փաստաթղթի իր տարբերակը, որը դիտարկվում է թուրքական կազմակերպությունների և գերատեսչությունների կողմից: Հաղորդվում է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2021թ.-ի ավարտը:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 17, 08:05
Հ. Թումանյան

Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։

Նոյեմբերի 16, 16:30
Հ. Թումանյան

Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։

Նոյեմբերի 15, 16:01
Հ. Թումանյան

NASA-ն ավարտել է «Նենսի Գրեյս Ռոման» տիեզերական աստղադիտակի գործիքների փոխադարձ դիրքի ճշգրտումը։ Փորձնական դիտումներով թիմը պարզել է, թե ինչպես պետք է ուղղել աստղադիտակը, որպեսզի այն դիտման ընթացքում կայուն պահի թիրախը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն