2

SpaceX-ը նախատեսում է 2027-ին սկսել ուղեծրային տվյալների կենտրոնների արձակումը

SpaceX-ը նախատեսում է 2027 թվականին սկսել Starmind հաշվարկային արբանյակների արձակումը։ Արհեստական բանականության համար նախատեսված սարքերը պետք է սնուցվեն արևային էներգիայով և միասին աշխատեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։

SpaceX-ի Starmind հաշվարկային արբանյակի նախնական նախագիծը
Starmind արբանյակի նախնական նախագիծը՝ ավելի վաղ հրապարակված բնութագրերով / © SpaceX, Naked Science

Starlink-ի ավագ փոխնախագահ Մայքլ Նիկոլսը նախագծի նոր մանրամասները ներկայացրել է Անթալիայում անցկացվող Միջազգային տիեզերագնացության կոնգրեսում։ Նրա ելույթի մասին փոխանցում է Naked Science-ը։

Նիկոլսի խոսքով՝ յուրաքանչյուր արբանյակի հզորությունը կհասնի 250 կիլովատի։ Համեմատության համար նա նշել է Nvidia-ի Vera Rubin NVL72 համակարգը, որն օգտագործվում է արհեստական բանականության հաշվարկների համար։

Սարքերի մի մասը նախատեսվում է տեղակայել արևահամաժամ ուղեծրերում, որտեղ դրանք ժամանակի մեծ մասը լուսավորվելու են Արևով։ Արևային վահանակները կարտադրի հենց SpaceX-ը։

Արբանյակները նախատեսվում է խմբավորել միմյանց մոտ՝ դրանց միջև տվյալների փոխանցման ուշացումը նվազեցնելու համար։ Երկրի հետ կապը պետք է ապահովեն Starlink-ի արբանյակները։

Մեծ հզորության պատճառով կարևոր է նաև ջերմության հեռացումը։ Նախագիծը ներառում է ճառագայթման միջոցով ջերմությունը տիեզերք արտանետող ռադիատորներ։

SpaceX-ը հունվարին ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովին՝ FCC-ին, հայտ է ներկայացրել մինչև մեկ միլիոն հաշվարկային արբանյակ գործարկելու համար։

Նիկոլսը, սակայն, ընդգծել է, որ համակարգի ընդհանուր կառուցվածքը դեռ նախնական է։ Տեխնիկական լուծումներն ու հայտարարված ցուցանիշները կարող են փոփոխվել գործնական փորձի արդյունքում։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 7, 12:56
Հ. Թումանյան

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։

Հոկտեմբերի 7, 09:15
Հ. Թումանյան

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հոկտեմբերի 7, 17:52
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 16:45
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն