92

Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթեց «Բորուսիային»

Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը նաև գոլային փոխանցման հեղինակն էր: Հոֆենհայմ-Բորուսիա՝ 2:1:

Սարգիս Ադամյանի գոլը
Սարգիս Ադամյանի գոլը / ©tellerreport.com / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Գերմանական ակումբի հայազգի մարզիկ Սարգիս Ադամյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Հոֆենհայմը» 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում:

https://streamable.com/dkq3e
Սարգիս Ադամյանի գոլը / ©armfootball.com

Ադամյանի գոլի շնորհիվ հաշիվը հավասարեցվելուց հետո 87-րդ րոպեին «Հոֆենհայմի» հաղթական գոլի հեղինակ է դարձել խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Ներկայումս «Հոֆենհայմն» ունի 27 միավոր. մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Բորուսիան» 30 միավորով 4-րդ հորիզոնականում է:

https://streamable.com/5jttk
Ադամյանի փոխանցումը և Կրամարիչը գոլը / ©armfootball.am

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» առաջինն էր բացել խաղի հաշիվը: 17-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն գրավել էր «Հոֆենհայմի» դարպասը:

Հիշեցնենք՝ ավելի վաղը Ադամյանի կրկնակի գոլը «Հոֆենհայմին» հաղթանակ էր պարգևել «Բավարիայի» դեմ խաղում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 19, 08:07
Հ. Թումանյան

Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։

Նոյեմբերի 20, 10:06
Հ. Թումանյան

Անթալիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի որոշման՝ նոյեմբերի 19-ին հրապարակված նոր նախագծում այլևս չկա հանածո վառելիքից հրաժարվելու կոչը։ Փաստաթուղթը դեռ վերջնական համաձայնագիր չէ․ դրա դրույթները մնում են բանակցությունների առարկա։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն