Haykakan UAVLab enkerutyan «Bzez» anodachuov hetaqrqrvats en Rusastane, Egiptose, Hndkastane, Kiprose
Այս մոդելը համարվում է հայկական առաջին գրոհային անօդաչուն։ «Բզեզը» պատկանում է «կամիկաձեի» տեսակին, դրա վրա ինքնաոչնչացման գործառույթ կա։
Անօդաչուների արդիական թեմային անդրադարձել է News.am-ը՝ հարցազրույց վերցնելով UAVLab ընկերության տնօրեն Արմեն Վարդանյանից: Հաշվի առնելով Հայաստանում անօդաչուների նկատմամբ հետաքրքրությունն ու դրանց նշանակությունը՝ Shesht.am-ն այն ներկայացնում է իր ընթերցողին:
Հայաստանում անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող UAVLab ընկերությունը, տնօրենի խոսքով, զբաղվում է անօդաչուների մշակմամբ և արտադրությամբ։ Ձեռնարկությունն ունի 5 հաջողված մշակում, որոնցից 2-ն անցել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները, և սպասվում է, որ շուտով կհամալրեն բանակի սպառազինությունը։ Արմեն Վարդանյանը նշել է, որ UAVLab-ն իրականացնում է հաշվարկները, մոդելավորումը, ծրագրավորումն ու արտադրությունը։ Ընկերությունն արտադրում է անօդաչու ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ամենահաջողված մոդելը տնօրենը համարել է «Բզեզը»: Չնայած փոքր չափերին՝ այն 4,6 կգ քաշով օգտակար բեռը կարողանում է բարձրացնել և տեղափոխել մինչեւ 9 կմ հեռավորությամբ, միաժամանակ անընդհատ 400 ք/մ տարածքի տեսագրություն կատարել իրական ժամանակում և տվյալները փոխանցել պաշտպանված կապի միջոցով։ Տնօրենի խոսքով՝ սա միակն է իր բնութագրով: Ընկերության արտադրանքն ունի նաև ջերմատես հնարավորություն:

UAVLab ընկերության այս մոդելը համարվում է հայկական առաջին գրոհային անօդաչուն։ «Բզեզը» պատկանում է «կամիկաձեի» տեսակին, դրա վրա ինքնաոչնչացման գործառույթ կա։ Տնօրենը նշել է, որ այն ստեղծվել և փորձնական օրինակը ցուցադրվել է դեռևս 2012թ., բայց պատշաճ ուշադրության չի արժանացել: Միայն 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո այս ոլորտը մեծ նշանակություն ստացավ: Արմեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ընկերությունն ունի նաև հետախուզական տիպի՝ 2, 3 և 5 ժամ թռիչքի հնարավորությամբ մի քանի մոդելներ՝ 50-70 կմ հեռավորությամբ գործող։
Տնօրենի խոսքով՝ ընկերության արտադրանքն ունի միջազգային հետաքրքրություն: Վաճառվում են համակարգերի որոշ բաղադրիչներ: Ընկերությունն աշխատում է ռուսական տասնյակ ձեռնարկությունների հետ, բանակցություններ է վարում եգիպտական կառավարության հետ: Հետաքրքրություն կա Եգիպտոսի ուժային կառույցների, Կիպրոսի, Հնդկաստանի կողմից:

Արմեն Վարդանյանը նշել է, որ UAVLab-ի արտադրությունն ուղղված է ռազմական ոլորտին, սակայն արտադրանքի ցանկացած բաղադրիչ կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով։ Ընկերության համար ռազմական արդյունաբերությունն է կարևոր, բայց որոշակի կարգավորումներից հետո կարող է կիրառվել նաև քաղաքացիական նշանակության միջոցառումների համար: Հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես լեռնային հանքարդյունաբերական ընկերությունները։
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии