Հայկական ընկերությունն Աբու-Դաբիում կամիկաձե դրոններ ու պենտակոպտերներ է ցուցադրել
Հայկական Pride Systems ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող IDEX-2021 ցուցահանդեսին ներկայացրել է անշարժ թևով և փոփոխվող աղեղնաձև թևերով կամիկաձե դրոնը:
Հայկական Pride Systems ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող IDEX-2021 ցուցահանդեսին ներկայացրել է անշարժ թևով և փոփոխվող աղեղնաձև թևերով կամիկաձե դրոնը: Ընկերությունը ներկայացրել է նաև պենտակոպտեր: Հաղորդվում է, որ ներկայացված մոդելները կարող են կրել բեկորաֆուգասային կամ կոմուլյատիվ հակատանկային արկեր:
Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները ժամանակին չեն հասել Աբու Դաբի։
ԲՏԱ նախարարը նաև հայտնել էր, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են 14 հայկական ընկերություններ: Հաղորդվել է, որ դրանք ներկայացնելու են հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Բացի այդ` հնարավորություն են ունենալու` գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։
«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 25-ը:
Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր է առաջարկել Չինաստանից, Եվրամիությունից և ևս 12 առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների համար՝ դա հիմնավորելով արդյունաբերական ավելցուկային հզորություններով։ Առաջարկները դեռ ուժի մեջ չեն մտել․ հանրային լսումները նախատեսված են 2027 թվականի հունվարի 25-ին։
ԱՄՆ բանակի առաջին Dark Eagle հիպերձայնային հրթիռային մարտկոցը լիովին համալրված է և պատրաստ է կիրառման, հայտարարել է հրթիռային սպառազինության ծրագրերը համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։ Նա չի բացահայտել, թե երբ և որտեղ է մարտկոցը հասել այդ կարգավիճակին։
«Հերա» տիեզերական սարքի նոր կադրերում երևում է Դիմորֆոս աստերոիդի վրա NASA-ի DART սարքի հարվածից մնացած խառնարանը, որը տարածվում է հարված ստացած կողմի ամբողջ լայնությամբ։ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատկերներն ու առաջին արդյունքները ներկայացրել է նոյեմբերի 25-ին։
Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։
«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։
Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա