241

Պատգամավորն առաջարկում է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ղեկավարության համար

Թագուհի Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ներգրավել որպես մեղադրյալներ` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

ԱԺ հանձնաժողովի նիստ
ԱԺ հանձնաժողովի նիստ / © ՀՀ ԱԺ / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ներգրավել որպես մեղադրյալներ` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Թովմասյանը խորհրդարանում հայտարարել է, որ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն` տեղեկություն ստանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ կառուցի կողմից` կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինծառայողների ներխուժման հետ:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ երկրի Գլխավոր դատախազությունը 2020թ. պատերազմից հետո մի շարք քրեական գործեր է հարուցել:

Նրա խոսքով, սակայն, մեղադրյալների շարքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ չկան: Պատգամավորը հարցադրում է հնչեցրել. «Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք խուսափում խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Ինչո՞ւ միջոցներ չենք ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի ղեկավարները զրկվեն ազատ տեղաշարժման հնարավորությունից: Ինչո՞ւ նրանց չենք վերաբերվում որպես հանցագործների: Ինչո՞ւ մինչ օրս նրանց նկատմամբ միջազգային հետախուզում չենք հայտարարել»:

Թագուհի Թովմասյանը նաև վստահություն է հայտնել, որ ներկայումս Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերին «վռնդելու մեխանիզմը» գտնվում է Գլխավոր դատախազության ձեռքին:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 23, 11:12
Հ. Թումանյան

Baykar ընկերությունը ներկայացրել է Bayraktar AKINCI անօդաչուից ROKETSAN-ի ORKA թեթև տորպեդի փորձնական արձակման կադրերը։ Ընկերության տվյալներով՝ սա ORKA-ի առաջին արձակումն է անօդաչու օդային հարթակից՝ հակասուզանավային հնարավորությունների զարգացման շրջանակում։

Նոյեմբերի 22, 22:05
Հ. Թումանյան

Թաիլանդը նախատեսում է արգելել հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման համար օգտագործվող քիմիկատների արտահանումն ու տարանցումը՝ Մյանմայից եկող գետերի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։ Կառավարությունը նաև պատրաստվում է Չինաստանի և Մյանմայի հետ քննարկել աղտոտման աղբյուրների վերահսկումը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն