Հունիսի 28, 2019, 15:01
Руслан Мартиросян
131

Արարատ լեռը և Խոր Վիրապ վանքը` Netflix-ի «Վերջին կայսրերը» սերիալի թրեյլերում

Համացանցում է հայտնվել Netflix-ի ` Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող «Վերջին կայսրերը» սերիալի առաջին թրեյլերը: Այնտեղ երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը:

/ Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Վեց մասից բաղկացած դրամատիկ սերիալը խորությամբ ուսումնասիրում է Ռոմանովների դինաստիայի անկումը: Այն գեղարվեստորեն ներկայացնում է իրադարձությունները` համադրելով փաստերը, պատմական ընդգրկվածությունը և դինամիկ սյուժեն:

Netflix-ի թրեյլերում ցուցադրված է Ռուսաստանի պատմության 20-ամյա շրջանը՝ Նիկոլայ Երկրորդի թագադրումից 1896-ին մինչև 1918-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանի վերջին կայսրը հրաժարվեց գահից և ընտանիքի հետ գնդակահարվեց բոլշևիկների կողմից:

Գլխավոր դերերը մարմնավորել են Բեն Քարթրայթը («Շերլոկ Հոլմս»), Սյուզաննա Հերբերտը, Օլիվեր Դիմսդեյլը, Էլսի Բեննետը, Դունկան Պոուն, Ռոբերտ Ջեկը, Ստեֆֆան Բոյեն և ուրիշներ:

https://youtu.be/5wUmTjgxTKE
The Last Czars: Season 1 — Trailer (2019) Netflix Series

Ֆիլմի պրեմիեարան կկայանա հուլիսի 3-ին:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий