Հնդկաստանում երկգլխանի շղթայաձև իժ է հայտնաբերվել
Սա գենետիկական հազվադեպ անոմալիա է: Նրան տեղափոխել են օձերի պահման վայր, քանի որ վայրի բնությունում այս արարածները երկար չեն ապրում:
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում նկատել են երկգլխանի օձի՝ հազվադեպ, մահաբեր շղթայաձև իժի (Ռասելի իժ, Daboia russelii): Սողունի գլուխներից յուրաքանչյուրի երկարությունը կազմել է 2 սանտիմետր: Երկգլխանի իժին տեղափոխել են օձերի բուծման վայր: Հաղորդվում է, որ օձին իր տան հարևանությամբ հայտնաբերել է տեղի բնակչուհի Դիմփլ Շահը:
Երկգլխանի օձեր հաճախ չեն հանդիպում: Բացի այդ՝ վայրի բնությունում դրանք երկար չեն ապրում: Հազվադեպ գենետիկական անոմալիան կարող է օձին խոչնդոտել որս անելիս: Երկգլխանի օձերը զարգանում են այնպես, ինչպես և սիամական երկվորյակները, երբ էմբրիոնն անհրաժեշտ կերպով չի բաժանվում երկու մասի:
Ռասելի իժն Ասիայի ամենավտանգավոր օձերից է, որի խայթոցից տարեկան հազարավոր մարդիկ են մահանում: Խայթոցից հետո զոհը բազմաթիվ ախտանշաններ է ունենում՝ ցավից ու սրտխառնոցից մինչև գլխապտույտ ու երիկամային անբավարարություն:
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրի ոտքի բրածո ոսկրում գիտնականները գտել են հեմի՝ հեմոգլոբինի բաղադրիչի հետքեր։ Դրանք պահպանվել են ոսկրի անոթային խողովակներում՝ հանքայնացած գոյացությունների ներսում, որոնք հետազոտողները համարում են արյան կարմիր բջիջների մնացորդներ։
Աստղի լույսը հեռացնելու նոր մեթոդով աստղագետներն առաջին անգամ ստացել են 51 Էրիդանի b հսկա էկզոմոլորակի պատկերը 4,3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի նույն տվյալների նախորդ մշակման ժամանակ մոլորակի ազդանշանը չէր երևացել։
Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա

Վերջին մեկնաբանությունները