#գերնոր աստղեր

Հ. Թումանյան
4

Չիլիում տեղակայված երկու աստղադիտակների նոր լուսանկարներում SN 2026ahvu գերնորը երևում է NGC 1433 պարուրաձև գալակտիկայում։ Վաղ դիտումները կարող են օգնել պարզել, թե ինչ պայմաններում է պայթել սպիտակ թզուկը։

Հ. Թումանյան
2

Մոտակա 37 գաճաճ գալակտիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցում մնացել է աստղերի գոյացրած թթվածնի ընդամենը 4–25 տոկոսը՝ միջինը մոտ 11 տոկոս։ Հեղինակների գնահատմամբ՝ գերնոր աստղերի պայթյուններով պայմանավորված գազային արտահոսքերը այդ տարրի մեծ մասը դուրս են մղել գալակտիկաներից։

Հ. Թումանյան
2

NASA-ն դադարեցրել է Swift տիեզերական աստղադիտարանի աշխատանքը․ ցածրացած ուղեծրում մթնոլորտի դիմադրությունն այլևս թույլ չի տալիս կայուն դիտարկումներ կատարել։ Գամմա բռնկումների ուսումնասիրությամբ հայտնի սարքի վերադարձը մթնոլորտ սպասվում է առաջիկա շաբաթներին։